Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Քրդական պետության ձևավորումով մեր երկրին կրկին տիրանալու մեր շանսերը մեծանո՞ւմ են, թե այլևս մեզ շանս չի մնում

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ»    Մեր հյուրն է հայագետ Նազելի Մարգարյանը

Տիկին Մարգարյան, մեզ` հայերիս համար սպասելի՞ էր, որ մի օր մեր իսկ պատմական տարածքների վրա ձևավորվելու է քրդական պետությունը: Դա կանխատեսելի՞ էր: 

– Իհարկե, կանխատեսելի էր: Օսմանյան կայսրության վերջին երեսուն տարիների ընթացքում հայերի մասսայական բնաջնջումը ինքնանպատակ չէր: Հարյուր տարի առաջ սկսված և կիսատ մնացած գործընթացներն այսօր ակտիվորեն իրականացվում և կարծես նույն կենտրոնից էլ ղեկավարվում են...

Եթե դարասկզբին կար «հայկական հարցը» «լուծելու» գնով Պաղեստինի տարածքում եբրայական ինքնավար մարզ ստեղծելու նպատակը, ապա այսօր այդ տարածքում կա Իսրայել պետությունը, որն էլ հովանավորում ու սատարում է անկախ Քրդստանի պետության ստեղծումը՝ Իրաքի, Իրանի, Սիրիայի, ինչպես նաև հարյուր տարի առաջ թուրքերի ձեռքով իրականացված ցեղասպանության արդյունքում հայերից դատարկված Արևմտյան Հայաստանի տարածքների վրա: Սա դեռ ամենը չէ.

1920–թվականին Վիլսոնի նախաձեռնած Հայաստանի մանդատով, որը սակայն ԱՄՆ սենատը մերժեց, Սևրի հաշտության պայմանագրով Հայաստան պետության սահմանների որոշման հետ միասին գծագրվեցին նաև Քրդստան պետության սահմանները:
Սակայն Վիլսոնի ընդգծած Քրդստանի սահմանները կապ չունեն ապագա Քրդստանի այսօրվա տարածքային հավակնությունների հետ: Ներկայիս ստեղծվելիք քրդական պետության սահմանները, ըստ ստեղծված քարտեզի, իրենց մեջ ընդգրկելու են նաև Արևմտյան Հայաստանի տարածքը և ՀՀ տարածքի քսան տոկոսը:

Հետագայում այս նախագիծն իր զարգացումը ստացավ ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակից Ռալֆ Պետերսի հրատարակած «Մերձավոր Արևելքի նոր քարտեզը՝ ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների» հրապարակման մեջ, որը, ըստ էության, արևմտյան շրջանակներում գոյություն ունեցող մեծ քրդական պետություն ստեղծելու ծրագրերի մասին է, և ինչը կրկին փորձում են իրականացնել՝ շրջանցելով հայերի իրավունքներն ու Հայկական հարցի լուծումը:

Եվրոպայում տարբեր լեզուներով հրատարակվող «Քրդերի պատմություն» դասագրքերում (իմ ձեռքի տակ էր գերմաներեն հրատարակությունը) Հայաստանը ներկայացված է որպես քրդերի բուն հայրենիք, Միտանին՝ հնագույն քրդական պետություն, Էրեբունին՝ Երևանը, նրա մայրաքաղաքը: Արարատ լեռը քրդերինն է: Այդ տարածքների վրա կառուցված կամուրջներն ու այլ շինությունները՝ քրդական: Հայերը ներկայացված են որպես քոչվոր առևտրականներ: Եվ այս դասագրքերով եվրոպական բարեկեցիկ երկրներում սովորում են հարյուր հազարավոր քուրդ երիտասարդներ:
Տարիներ առաջ Ամստերդամի գլխավոր փողոցներից մեկի վրա գտնվող քրդական մի խորտկարանի պատի վրա պատկերված էր պատմական Հայաստանի քարտեզը՝ Երևանը ներառյալ և վրան գրված «Kurdistan»:

Այս ամենը միտված է հող նախապատրաստելու և քուրդ երիտասարդների գիտակցության մեջ ամրագրելու նոր ստեղծվող «հայրենիքի» գաղափարը:

Սակայն դրա միայն արտաքին մասն է քրդական. եթե նախկինում Իսրայելը հավակնում էր Նեղոսից Եփրատ ընկած տարածքին, ապա այժմ Նեղոսից մինչև Սև ծով և ավելին...

– Մենք ժամանակին կարո՞ղ էինք մնալ մեր հողի վրա. որտե՞ղ ենք վրիպել, թեկուզ այն առումով, որ ցեղասպանվեցինք:

– Այո, կարող էինք, եթե չլինեինք այդքան ծառայամիտ, փրկիչներ փնտրեինք երկնքում կամ երկրի սահմաններից դուրս... 

Ցեղասպանվելու պատճառները տարբեր էին, թվարկեմ, առանց չակերտները բացելու.
Կենտրոնացված պետության բացակայությունը, միջնադարից սկսված՝ ազնվականների արտագաղթը, պաշտպանական համակարգի իսպառ բացակայությունը, չարին չընդդիմանալու և հպատակվելու հայ եկեղեցու դարավոր քարոզը, միամիտ ու կույր հավատը օտար փրկիչների նկատմամբ, մանավանդ՝ քրիստոնյա փրկիչների, անղեկ ու անգլուխ մնացած ազգաբնակչություն, որը զրկված էր զենք կրելու, իրեն պաշտպանելու իրավունքից, մտավորականության և ազգաբնակչության միջև կապի խզումը, հայ առևտրական և արդյունաբերական կապիտալի անհեռատես, աննպատակ կուտակումը տարբեր երկրների գաղութներում, սին հույսը, որ դրամով օտար երկրները զորք ու զինվոր պետք է տան հայերին՝ իրենց հողն ու տունը պաշտպանելու:


– Քրդական պետության ձևավորումով մեր երկրին կրկին տիրանալու մեր շանսերը մեծանո՞ւմ են, թե ` հակառակը, այլևս մեզ շանս չի մնում:

– Անկախ իրադրությունից և ժամանակից Պատմական Հայաստանի տարածքը հայերինն է: Ոչ ոք չի կարող ժխտել, որ հայերն այդ տարածքների՝ հազարամյակների բնիկ տերերն են: Հայերի ցեղասպանության արդյունքում այսօր մեր տարածքների վրա ապրում են թուրքեր ու քրդեր, որոնք ակտիվորեն մասնակցել են կոտորածներին ու թալանին, ավելին՝ նրանք սպանված հայերի հարյուր հազարավոր երեխաների բռնի քրդացրել և մահմեդականացրել են: Մահվան սպառնալիքի տակ հազարավոր հայեր քրդացել, թրքացել կամ արաբացել են:

Մեր շանսը մեր պատմական Հայրենիքի տարածքում գտնվող մեր ազգակիցների՝ Հայրենիք ունենալու իրավունքը սատարելու մեջ է: Աշխարհասփյուռ հայերին կենսատարածք է պետք, ի՛ր սեփական տարածքը:

– Ինչպե՞ս վարվենք արդեն. ո՞րը պետք է լինի մեր անելիքը:

– Ինչպես ասացի, հարյուր տարի առաջ պլանավորված գործընթացներն այսօր սկսել են ակտիվանալ: Մերձավոր Արևելքում վերաձևումներ են, Իրաքի հյուսիսում քրդական պետություն ստեղծելու հանրաքվեն նախադեպ է նաև այլ ժողովուրդների համար: Մենք պետք է տեր կանգնենք Արևմտյան Հայաստանի տարածքում այսօր ապրող և ապրած հայության՝ հայրենիք ունենալու իրավունքին: Իսկ անելիքների առումով՝ ի մի բերել մեր ուժերը, զի՛նվել, զի՛նվել, զի՛նվել և սովորել զենք գործածել:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай