Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 20 օրով կալանավորվել է
МЕЖДУНАРОДНОЕՌուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով ձերբակալվել էր սեպտեմբերի 29-ին, ստիպված կլինի կալանքի տակ անցկացնել 20 օր՝ հանրահավաքի անցկացման կարգը կրկնակի խախտելու համար: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Ախ, ինչպես ծերուկ Պուտինը չի ցանկանում, որպեսզի ես հայտնվեմ Նովգորոդում: Գնում էի կայարան՝ ձերբակալեցին գնացքի մեջ: Կարծես ֆիլմ լինի», - գրել էր սոցցանցերից մեկի իր էջում Նավալնին իր ձերբակալության մասին:
Նշենք, որ ձերբակալման պահին նա պատրաստվում էր ուղևորվել Նիժնի Նովգորոդ՝ հանրահավաքի մասնակցելու նպատակով։
Ավելի վաղ Ալեքսեյ Նավալնին, իր կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությանը հղումով, բլոգում գրել էր, որ ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Մոսկվայի կենտրոնում էլիտար անշարժ գույքի սեփականատեր է,նա շքեղ առանձնատուն ունի նաև Իտալիայում:



