Տավուշում նորածնին զուգարանը նետելու դեպքով հարուցվել է քրեական գործ
ОБЩЕСТВОՏավուշում նորածնի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել 109 -րդ հոդվածի հատկանիշներով։ Այսօր Տավուշի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել: Այս մասին Tett,am-ին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 27–ին ժամը 05։10–ին «Բերդ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց դիմել է 1984 թվականին ծնված մի կին, որը ունենալով 36-37 շաբաթական հղիություն, ծննդաբերել է տանը և պտուղն իր հետ հիվանդանոց չի բերել:
Հաղորդվածի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, ինչի արդյունքում պարզվել է, որ նույն օրը կինը իրենց տան պատշգամբում ծննդաբերել է, ինչից հետո նրա մայրը նորածնին նետել է առանձնատանը կից կառուցված զուգարանը:
Հարցին, թե պարզվե՞լ է, նորածինը մահացել է զուգարանը նետելու հետևանքո՞վ, թե մահացած է ծնվել, Քննչական կոմիտեից հայտնեցին, որ այս հարցի պատասխանները դեռ չկան. քրեական գործը վարույթ է ընդունվել այսօր, նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները չեն ստացվել:



