Չինաստանում կենդանաբանական այգուց 78 կոկորդիլոս է փախել
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի Սիչուան նահանգում գործող կենդանաբանական այգիներից մեկն ստիպել է տեղի բնակիչներին անհանգստանալ:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այգին հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ տերարիումի վերանորոգման ժամանակ արգելոցի տարածքից 78 կոկորդիլոս է փախել: Ինչպես ավելի ուշ պարզաբանել են հաստատության ղեկավարությունից, խոսքը կոկորդիլոսի ձագերի մասին է:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկկենցաղների մեծ մասը հեռու չի փախել, 73-ին հաջողվել է բռնել և վերադարձնել կենդանաբանական այգի: Սակայն կոկորդիլոսներից 5-ը դեռևս չեն գտնվել: Արգելոցի աշխատակիցների խոսքով՝ դրանց հաջողվել է հասնել մինչև մոտական գետը:
Այդ հանգամանքը անհանգստացրել է այգու աշխատակիցներին, քանի որ կենդանիները կարող են որսագողերի զոհ դառնալ: Չինաստանում կոկորդիլոսի կաշին բարձր է գնահատվում: Բացի այդ, երկկենցաղի միսը համեղ խորտիկ է համարվում:



