Հռոմի պապը իտալացի քաղաքապետներին կոչ է արել «ընդարձակել հրապարակները» փախստականներին ընդունելու համար
МЕЖДУНАРОДНОЕՀռոմի Ֆրանցիսկոս պապն իտալացի քաղաքապետներին կոչ է արել կրկնապատկել Իտալիա ժամանած փախստականների ինտեգրմանն ուղղված ջանքերը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նման կոչով քահանայապետը հանդես է եկել քաղաքապետների հետ շաբաթօրյա հանդիպման ժամանակ: Ֆրանցիսկոս պապը նշել է, որ հասկանում է բոլոր դժվարությունները, որոնց բախվում են քաղաքային իշխանությունները, և այդ պատճառով կոչ է արել նոր մարտավարություն կյանքի կոչել, որի նպատակն է երկիր ժամանած մարդկանց փոթոցում չթողնել:
«Խոսքը բարձրահարկ աշտարակների կառուցման մասին չէ, այլ հրապարակների ընդարձակման», - ընդգծել է Հռոմի պապը:
Օրեր առաջ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչով դիմել էր միջազգային հանրությանը՝ խնդրելով «փախստականներին գրկաբաց ընդունել»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



