Իրանը վառելիքի էմբարգո է հայտարարել Իրաքյան Քրդստանի նկատմամբ
МЕЖДУНАРОДНОЕԹեհրանն արգելել է վառելիքի և քսանյութերի ներկրումն ու արտահանումը Իրաքյան Քրդստանի քաղաքներ և բնակավայրեր: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով իրանական աղբյուրը:
«Միջազգային տրանսպորտային ընկերություններին և վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել վառելիքի և քսանյութերի տեղափոխումից քրդական տարածաշրջան մինչև հետագա հրահանգներ ստանալը», - ասվում է Իրանի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ:
Փաստաթուղթը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին: Գերատեսչությունն այն ուղարկել է տարբեր տրանսպորտային ընկերությունների ու կազմակերպությունների:
Նման որոշում Իրանը կայացրել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումից հետո, որի արդյունքով՝ բնակիչների 92 տոկոսից ավելին կողմ է քվեարկել անկախությանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



