Կատալոնիայի Գերագույն դատարանը պարտավորեցրել է Google-ին ջնջել հանրաքվեի մասին հավելվածը
МЕЖДУНАРОДНОЕԿատալոնիայի Գերագույն դատարանը պարտավորեցրել է Google-ին ջնջել ինքնավար մարզի անկախության հանրաքվեին նվիրված բոլոր հավելվածներն ու հղումները:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իսպանական աղբյուրը, դատարանի որոշման համաձայն՝ Google-ը պարտավոր է ջնջել հավելվածներն ու դրանց հղումները, որոնցում ներկայացվում է, թե ինչպես և որտեղ կարելի է քվեարկել գալիք հանրաքվեին: Տվյալ հավելվածն ստեղծվել է компанией Catalonia Voting Software ընկերության կողմից:
Դատական որոշմամբ՝ որոնողական հսկան պետք է արգելափակի նաև տվյալ ընկերության բոլոր հավելվածները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Google Իսպանիա ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենն ավելի վաղ հայտարարել էր, որ բովանդակությունը կջնջվի դատարանի որոշման առկայության դեպքում:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի որոշմամբ՝ անկախության մասին հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 1-ին:



