ԱՄՆ-ն արգելել է Իրաքյան Քրդստանից նավթամթերքի ներմուծումն ու արտահանումը
МЕЖДУНАРОДНОЕԹեհրանը ժամանակավորապես արգելել է իրանական ընկերություններին նավթամքերթ տեղափոխել Իրաքյան Քրդստան և այնտեղից դուրս հանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տրանսպորտի և ճանապարհային երթևեկության կառավարման կազմակերպությունը ժամանակավորապես արգելել է Իրանից Իրաքյան Քրդստան և այնտեղից վառելիքի բեռնումը և տեղափոխումը այդ շրջանում վերջին իրադարձությունների առնչությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Իրանը, ինչպես և Իրաքյան Քրդստանի այլ հարևաններ, հանդես է եկել քվեարկության անցկացման դեմ: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի խոսքերով՝ դա «լուրջ ռազմաավարական սխալ» է եղել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 92. 73 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քուրդիստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:



