Լույսի խնդիր գյուղերում. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Բավական է մի թեթև քամի, ևԿոտայքի մարզի մի շարք համայնքներ մնում են առանց լույս: Հացավան համայնքի բնակիչները «Փաստ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեցին հոսանքի մատակարարումից։
Նրանց խոսքով՝ հաճախակի հոսանքազրկումները խաթարում են մարդկանց բնականոն կյանքի ընթացքը: Խնդրի մասին բարձրաձայնել են բազմիցս: Մեր զրուցակիցները հայտնեցին, որ ՀԷՑ–ին և այլ պատկան մարմիններին ուղղված բոլոր դիմում–բողոքները մնում են անպատասխան: Իսկ հաճախակի կրկնվող հոսանքազրկումները դառնում են կենցաղային տեխնիկաների խափանման պատճառ, ինչն էլ ավելի է զայրացնում նրանց:
Գեղադիր, Ողջաբերդ և Հացավան գյուղերին սպասարկող Գառնիում տեղադրված ենթակայանը 60–ական թվականներին է տեղադրվել։ Այն արդեն շարքից դուրս է եկել և չի ծառայում: Նոր ենթակայանի տեղադրումը գյուղացիներն անհրաժեշտություն են համարում:
«Բոլորն էլ նույն պատասխանն են տվել՝ ֆինանս լինելու դեպքում ենթակայանի հարցը կլուծվի: Պետք է Գեղադիր գյուղում նոր ենթակայան կառուցվեր, տեղը հատկացվել է, բայց շինաշխատանքները դեռ չեն կատարվել: Երևի, սպասում են ֆինանսավորմանը»,– ասացին նրանք:
Նույն ենթակայանից օգտվող Գեղադիր, Ողջաբերդ համայնքի բնակիչներն էլ են նույն խնդրի առջև կանգնած: Այս գյուղերում նույնպես հոսանքի տատանումները մշտական են դարձել:
ՀԷՑ–ից բողոքում են ոչ միայն այս մարզում: Լոռու մարզի Թումանյան քաղաքի Շամուտ բնակավայրի գյուղացիները շաբաթը 3 օր հոսանք չեն ունենում։Նրանք պատմեցին, որ պատճառն էլեկտրալարերի և էլեկտրասյուների փտած վիճակն է։Մի թեթև շարժումից անգամ Շամուտը հոսանքազրկվում է։ Էլեկտրաէներգիայի հաճախակի տատանումների պատճառով բազմաթիվ շամուտցիների կենցաղային տեխնիկան փչացել է։Մի քանի տարի առաջ ՀԷՑ–ը փորձել է խնդիրը կարգավորել։
Փտած հենասյուները պետք է փոխվեին բոլորովին նոր բետոնե հենասյուներով։ Ծրագիրն այդպես էլ կիսատ մնաց։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



