Ереван, 12.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Բաղդադը սպառնում է, քրդերը՝ համառում

МЕЖДУНАРОДНОЕ

Իրաքյան Քուրդիստանի Բարձրագույն ընտրական խորհուրդը հրապարակել է սեպտեմբերի 25–ին անցկացված անկախության հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները, ըստ որոնց՝ Քուրդիստանի անկախությանն «այո» է ասել քվեարկությանը մասնակցած 3 մլն 85 հազար 935 քաղաքացիների 92,73%–ը, և «ոչ» է քվեարկել ընտրողների 7,2%–ը: Այլ իրավիճակում սա կարող էր կատարյալ հաղթանակ դիտարկվել որևէ ժողովրդի համար, և քրդերն իրենք էլ, արդեն քանի օր, մեծ խանդավառությամբ են նշում պատմական հանրաքվեի փաստը: Սակայն, մի բան է սովորական քաղաքացու, մեկ այլ բան՝ ղեկավարների կարգավիճակն ու պատասխանատվության աստիճանը: Եվ սա ակնհայտ է նույնիսկ այնպիսի անհողդողդ գործչի դեպքում, ինչպիսին Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին է: Այն բանից հետո, երբ Իրաքի կառավարությունը Քուրդիստանի տարածաշրջանի համար վերջնաժամկետ նշանակեց երկրի հյուսիսի սահմանային անցակետերն ու օդանավակայանները կենտրոնական կառավարությանը հանձնելու համար՝ սպառնալով շրջափակման ենթարկել քրդերին, երբ մի կողմից՝ Իրանը լայնածավալ զորավարժություններ սկսեց, մյուս կողմից՝ Իրաքն ու Թուրքիան, Քուրդիստանի տեղական ինքնակառավարման մարմինը չորեքշաբթի օրը հատուկ նիստ գումարեց՝ որոշելով նախքան վերջնաժամկետի ավարտը բանակցել Բաղդադի հետ: Նույն օրը, սակայն, Իրաքի պառլամենտը նույնպես նիստ հրավիրեց՝ կառավարությանն արտոնելով Քուրդիստանում ռազմական ուժ կիրառել: Եվ դա այն դեպքում, երբ կառավարությունը բցարձակ նման լիազորության ահրաժեշտություն չուներ այն պարզ պատճառով, որ Քուրդիստանը դե յուրե Իրաքի անքակտելի մասն է կազմում: Հետևաբար, Բաղդադի այս քայլն անհրաժեշտ է դիտարկել բացառապես քրդերին ու աշխարհին ուղղած կոնկրետ ուղերձի շրջանակում, որը երկու կետից է բաղկացած: Առաջին՝ Բաղդադը երբևէ չի հաշտվի Իրաքի մասնատման հետ և երբևէ նման թեմայով բանակցություններ չի վարի Քուրդիստանի ու միջազգային հանրության հետ, և երկրորդ՝ Իրաքը սեփական տարածքային ամբողջականությունը պահպանելու և նավթային պաշարների 40%–ից չզրկվելու նպատակով պատրաստ է նույնիսկ նոր ճակատ բացել Մերձավոր Արևելքում, ինչն, իհարկե, աղետալի հետևանքներ կունենա, և բանը միայն Բաղդադ–Էրբիլ առճակատմամբ չի ավարտվի: Kurdistan–24 TV–ի փոխանցմամբ՝ չնայած Բարզանիի խաղաղասիրական կոչերին, Բաղդադն արդեն ուժայիններ է գործուղել Քուրդիստան, որոնք քրդական Փեշմերգային հրահանգելու են դուրս գալ Սուլեյմանիից, Քիրկուկից ու մյուս վիճելի հատվածներից: Այսինքն, այն տարածքներից, որոնք պաշտոնապես Քուրդիստանի ինքնավարության մաս չեն կազմում, բայց 2014–ին ԴԱԻՇ–ից ազատագրվել են հենց քրդերի ակտիվ մասնակցությամբ: Սրան ի հակառակ՝ նույն հեռուստաընկերության եթերում հնչել է նաև Քիրկուկի՝ ազգությամբ քուրդ նահանգապետ Նաջմադդին Քարիմի հակադարձումը, որը հայտարարել է, թե Բաղդադը մեծ սխալ կգործի իրենց դեմ բանակ հանելով: Վերջինս նաև հեգնել է Բաղդադին՝ հայտարարելով, թե քրդերը լավ են ճանաչում իրաքցի ուժայիններին, որոնք անմիջապես անհետացան Մոսուլից, Խավիջայից ու Ռամադիից հենց այն պահին, երբ ԴԱԻՇ–ի ստորաբաժանումներն այնտեղ մուտք գործեցին:

Եվ, այդուհանդերձ, շանս ունե՞ն քրդերը հենց միայն Իրաքի կանոնավոր բանակին դիմակայելու, եթե Բաղդադն, այնուամենայնիվ, որոշի պատերազմ սկսել, իսկ միջազգային հանրությունը՝ դիտորդի դերակատարում ստանձնել:Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի զարմիկը՝ Փեշմերգայի ամենաազդեցիկ հրամանատար, գեներալ Սիրվան Բարզանին օրերս «ՌԻԱ նովոստիին» հայտարարել էր, որ միայն իրենց կառույցում 150000 քաջարի քրդեր են ծառայում: Ինչ վերաբերում է զինտեխնիկային՝ մի մասը ամերիկյան ծագում ունեն, մյուս մասը առգրավել են ԴԱԻՇ–ից, քիչ չեն նաև արտասահմանում ապրող քրդերի նվիրատվությունները: Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, օրինակ, Մոսուլի առման համար իրաքյան Բաղդադը կարողացավ սոսկ 85000 զինվոր հավաքել, այդ թվում՝ շիա կամավորականներ, քրդերը մտածում են, որ ի վիճակի են դիմակայել Բաղդադին, եթե այլ խաղացողներ մեջտեղում չհայտնեն:
Խնդիրը, սակայն, այն է, որ խաղացողներ անպայման կգտնվեն, և հենց սրանով է պայմանավորված Քուրդիստանի ղեկավարության անհանգստությունը:Նույն Թուրքիան, Իրանը ձեռքերը ծալած չեն նստի: Պարզ է, որ ԱՄՆ–ն նույնպես ստիպված կլինի կողմնորոշվել, ինչից հետո Ռուսաստանն էլ այլ ելք չի ունենա, քան՝ ներգրավվել գործընթացում այն դեպքում, երբ ամենաշատը նման զարգացում չէր ուզենա: Ի վերջո, քրդական առաջին ներկայացուցչությունը հենց Մոսկվայում բացվեց ամիսներ առաջ, ու թեպետ տեսակետներ կան, որ ռուսները շտապեցին՝ անլուրջ համարելով ընդամենն ամիսներ անց անցկացվելիք հանրաքվեի հնարավորությունը և այդկերպ ընդամենը փորձելով սիրաշահել քրդերին նաև Սիրիայում, ակնհայտ է, որ այս ամենի արդյունքում նոր վերադասավորումներ, ցավոք՝ շատ արյուն և, հնարավոր է, նոր քարտեզագրումներ են սպասվում տարածաշրջանում:

 

День благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак Карапетян