Նորածնին զուգարանը նետած կինը Նորաշեն գյուղից է. նոր մանրամասներ. Armtimes.com
ОБЩЕСТВОArmtimes.com-ի տեղեկություններով, 32-ամյա կինը, ով տան պայմաններում ծննդաբերելուց հետո մոր հետ երեխային զուգարանն էր նետել, Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է: Կնոջ հետ տանը բնակվում են հայրը, մայրը, եղբայրն ու փոքր քույրը: Ընտանիքը գյուղում անասնապահությամբ է զբաղվում:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-ի սահմաններում: Կնոջն արնահոսությամբ առանց երեխայի տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն: Այնուհետ արդեն գյուղ ժամանած ոստիկաններին տան անդամները մատնացույց են արել զուգարանը, որտեղ նետել են փոքրիկին: Նորածինը արդեն մահացած է եղել, դին տեղափոխվել է դիահերձարան, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կնոջը ճանաչողներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց, որ վերջինիս հղիության մասին գյուղում տեղյակ չեն եղել. «Ընտանիքի հետ քիչ են շփվում գյուղում…առավոտ միլիցեքը, որ եկան գյուղ, ընթերակա բան ուզեցին, էդպես արդեն իմացանք»:



