Արտակ Բուդաղյանի վերաքննիչ բողոքը քննվելու է նոյեմբերի 6-ին
ОБЩЕСТВОՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով ընթացիկ տարվա օգոստոսի 21-ին 120 հազար դրամ տուգանքի դատապարտված Արտակ Բուդաղյանի բողոքը: Այս մասին Արմենպրես raquo;-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից: Արտակ Բուդաղյանի վերաքննիչ բողոքի դատական նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին ժամը 16:00-ին:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 21-ին կայացած դատական նիստում գնդապետ Արտակ Բուդաղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք)` նշանակելով 120 հազար ՀՀ դրամի տուգանք:
Արտակ Բուդաղյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013 թվականի հունիսի 1-ին ժամը 22-ի սահմաններում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենա յից, սպանության սպառնալիքներ է հնչեցրել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:



