Առեղծվածային դեպք Արմավիրում. ոստիկանությունը հետաքննություն է սկսել 3 օրական երեխայի առևանգման փաստով
ОБЩЕСТВОSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նորածին երեխայի առևանգման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 23-ին 42-ամյա Գյուլիզար Գ.-ն Վաղարշապատի Ոստիկանություն բողոք է ներկայացրել, որ իր երեխային ՝ 1 ամսական Միշել Գ.-ին այս տարվա ապրիլին Երևան քաղաքում Մարգարյան փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող Արմենիա բժշկական կենտրոնի ծծնդատան մոտ պատահական տաքսի ավտոմեքենայից անհայտ անձինք առևանգել են և ինքը ոչ մի տեղեկություններ չունի:
Իսկ օրեր անց նա ոստիկաններին հայտնել է, որ երեխային առևանգել են 45-ամյա Դվիտրի Զ.ն և նրա կինը՝ 33-ամյա Իննա Ղ.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրականում երեխայի առևանգում տեղի չի ունեցել, այլ նրա մայրը երեխայի ծնվելուց 3 օր անց 50 հազար դրամով հանձնել է ամուսիններ՝ Դմիտրի Զ.-ին և Իննա Ղ.-ին, ովքեր ամիսներ շարունակ հոգ են տարել երեխայի մասին և անգամ կա Էջմիածնի քաղաքապետարանի հոգաբարձուների խորհրդի որոշումը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



