Պուտինն ու Էրդողանը քննարկել են թուրքական լոլիկների հետ կապված խնդիրը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպման ժամանակ քննարկել են գյուղատնտեսության խնդիրները, այդ թվում՝ թուրքական լոլիկների մատակարարման հարցը Ռուսաստան, ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Խոսել են գյուղատնտեսական արտադրանքի մասին: Դուք գիտեք, որ կան լոլիկի հետ կապված հարցեր: Աշխատանքն ընթացքի մեջ է: Երկու երկրների Գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները եւ վերահսկիչ մարմինները գտնվում են մշտական կապի մեջ, որոշումը շուտով կընդունվի», - ասել է Պեսկովը:
Նշենք, որ Անկարայում Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը տեւել է 1,5 ժամ, որից հետո շարունակվել է ընդլայնված կազմով:
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



