Հունաստանում պատգամավորին ազատազրկման են դատապարտել բռնության կոչ անելու համար
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանի խորհդարանի պատգամավոր, «Ոսկյա լուսաբաց» կուսակցության անդամ Իլիաս Կասիդիարիսը հինգշաբթի 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել՝ դատավճռի իրագործման 3 տարի ժամկետով հետաձգմամբ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հունական աղբյուրը, պատգամավորը դատապարտվել է բռնության կոչերի համար: Կասիդիարիսը նման ելույթով հանդես էր եկել 2015-ին Աթենքի մոտակա ավաններից մեկում:
«Մեղադրյալն ուղղակիորեն կոչ է արել քաղաքացիներին արդարադատությունն իրենց ձեռքը վերցնել և բռնություն դրսևորել Աթենքի որոշ շրջաններում», - դատարանում հայտարարել է դատախազը:
Ինքը մեղադրյալը դատարանում հայտարարել է, որ ինքն ըստ էության, քաղաքացիներին կոչ է արել պաշտպանել իրենց իրավունքներն օրինական միջոցներով:
Կասիդիարիսը բազմիցս հայտնվել է սկանդալների կենտրոնում: Այս տարվա մայիսին նա ևս մեկ անգամ ծեծկռտուք էր սարքել Հունաստանի խորհրդարանում տնտեսական նոր միջոցների մասին քննարկումների ժամանակ:



