Պայթյուն Քաբուլում. 3 մարդ զոհվել է
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է տեղի է ունեցել, երեք մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, հաղորդում է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նաջիբ Դանիշին:
Դանիշի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ տեղական ժամանակով 18.00-ին: Նշվում է, որ մահացածների թվում են երկու ոստիկան: Խաղաղ բնակիչներից 14-ն են վիրավորվել:
Աֆղանական «Պաժվակ» գործակալությունը հաղորդում է, որ ռումբը կցված է եղել մագնիսին եւ ամրացվել է ոստիկանական մեքենայի վրա: Գործակալության տվյալներով՝ խաղաղ բնակիչներից մեկը զոհվել է, 16-ը՝ վիրավորվել:
Պայթյունի համար Աֆղանստանում գործող խմբավորումներից դեռ ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



