ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ֆրանսիացի երկու գիտնականների պարգևատրել է «Ոսկե հուշամեդալով»
ОБЩЕСТВОՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանում կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար նախարարության «Ոսկե հուշամեդալով» է պարգևատրել Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Գիտական հաշվարկների ուղղությամբ կոմիտեի ղեկավար, CSIT-2017 գիտաժողովի համանախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Միշել Դայդեին և Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի գիտական հետազոտությունների և համագործակցության պատասխանատու Պիեր-Հենրի Քրոսին: Այս արգևատրումը կատարվել է սեպտեմբերի 28-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։
«Եվ Թուլուզի, և Լիոնի, և ֆրանսիական մյուս գիտակրթական կենտրոններն անգնահատելի օգնություն են ցույցտվել Հայաստանին անկախության առաջին օրերից, և ես պաշտոնապես շնորհակալություն եմ ուզում հայտնելտարիների հետևողական համագործակցության համար: Եվ, իհարկե, ամեն ինչ անձնավորված է, կոնկրետ մարդիկեն, որոնք իրենց մեջ կրում են համագործակցության, բարեկամության խորհուրդը: Ես սիրով նախարարությանբարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» ուզում եմ պարգևատրել այդ մեծ թիմի երկու արժանիներկայացուցիչներին, որոնք մեր ակադեմիայի գիտական հաստատությունների, մեր գիտնականների հետ միասին, իսկապես, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալգիտակրթական տարածք»,- ասել է ՀՀ կրության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Ֆրանսիացի գործընկերների հետ մենք հաջող համագործակցում ենք երկար տարիներ ոչ միայն գիտությանզարգացման, այլ նաև բարձր որակավորման կադրերի պատրաստման գործում գիտության այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են կոմպյուտերագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆիզիկան, հնագիտությունը, երկրագիտությունը: Մեր համագործակցությունը տվել է բարձր արդյունքներ: Մեր գործընկերներիպարգևատրումը մեզ պարտավորեցնում է ավելի ընդլայնել մեր համագործակցությունը գիտության նորբնագավառներում ևս»,- նշել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
Պրոֆեսորներ Միշել Դայդեն և Պիեր-Հենրի Քրոսը շնորհակալություն են հայտնել նման պարգևի արժանանալու համար` ընդգծելով, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ և ուրախ են համագործակցության համար, որը նպաստում է երկու երկրների գիտակրթական ոլորտների զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Ռեյնբոլդը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, CSIT-2017 միջազգային գիտաժողովին Ֆրանսիայից ժամանած մասնակիցները:



