ՄԱԿ-ը ողջունում է Սաուդյան Արաբիային՝ կանանց ավտոմեքենա վարելն արգելող որոշումը չեղյալ համարելու համար
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Սաուդյան Արաբիային՝ կանանց ավտոմեքենա վարելն արգելող որոշումը չեղյալ համարելու համար:
Նա ընդգծել է, որ սա ճիշտ ուղղությամբ արված «կարեւոր քայլ» է: Որոշումը ողջունել են նաեւ «ՄԱԿ կանայք» կառույցի ներկայացուցիչները:
«Մենք հավատում ենք, որ սա խորհրդանշական քայլ է Սաուդյան Արաբիայի կողմից կանանց ավելի լայն իրավունքներով օժտելու համար», - ասել է «ՄԱԿ կանայք» կառույցի արաբական պետությունների տարածաշրջանային տնօրեն Մուհամադ Նասիրին:
Նա ընդգծել է, որ վերջին տարիներին, Սաուդյան Արաբիան շատ բան է արել կանանց իրավունքների ուղղությամբ: Մասնավորապես, կանանց առաջին անգամ սկսել են պաշտոններ տալ Խորհրդատվական խորհրդում: Բացի այդ, երկրում ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենք է ընդունվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



