Էդվարդ Նալբանդյանն ակնկալում է, որ Իրաքում կխուսափեն լարվածությունից
ОБЩЕСТВОԷդվարդ Նալբանդյանն ակնալում է, որ Իրաքի Հանրապետության եւ Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից եւ հնարավորություն կգտնեն լուծելու առկա հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացվեց անկախության հանրաքվե: Քվեարկությանը մասնակցում էին ոչ միայն Իրաքի Քրդստանի կազմում ներառված Էրբիլի, Սուլեյմանիայի, Դահուկի նահանգները, այլեւ Քիրկուկ, Նայնավայ եւ Դիյալայ վիճելի տարածքները: Քվեարկության ընթացքին հետեւում էր 400-ից ավելի միջազգային դիտորդ: Ընդհանուր առմամբ, անկախության հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել էր 5,2 մլն մարդ:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



