ՄԽ եռանախագահները հոկտեմբերին կլինեն տարածաշրջանում նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով
ОБЩЕСТВОԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները կայցելեն տարածաշրջան հոկտեմբերի առաջին կեսին՝ նախապատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսի շրջանակում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Նյու Յորքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսվել է երկու երկրների նախագահների մակարդակով առաջիկայում հանդիպում անցկացնելու, ինչպես նաեւ եռանախագահների` տարածաշրջան այցելության մասին»,-ասաց նա:
Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունն այն մասին, թե Էլմար Մամեդյարովը համաձայնել է ՄԽ հնչեցրած առաջարկներին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց.
«Միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ առաջարկներ են գրգռել իրենց հետաքրքրությունը»:



