Իրաքի Քուրդիստանի ղեկավարը հայտնել է անկախացման մասին հանրաքվեում «այո»-ի կողմնակիցների հաղթանակի մասին
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտնել է անկախացման մասին հանրաքվեում «այո»-ի կողմնակիցների հաղթանակի մասին։ Rudaw-ի փոխանցմամբ՝ Բարզանին կոչ է արել Բաղդադին ու հարեւան երկրներին հարգել միլիոնավոր մարդկանց կամքը, որոնք կողմ են քվեարկել անկախացմանը։
«Դուք՝ Քուրդիստանի ժողովուրդը, թույլ չեք տվել կոտրել ձեր կամքը։ Ու հիմա, այն բանից հետո, երբ դուք ասել եք «այո» անկախացմանը ու «ոչ» քիմիական հարձակումներին ու ցեղասպանությանը, մենք նոր փուլ ենք թեւակոխում»,- ասել է նա ժողովրդին հասցեագրված իր հեռուստատեսային ուղերձում։
Բարզանին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիին ու երկխոսությանը հավատացողներին կոչ է արել բացել դռները բանակցությունների համար։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



