Պուտինը ազատել է օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ազատել է օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարեւին: Գեներալ-գնդապետն ազատվել է նաեւ զինվորական ծառայությունից: Նախագահի հրամանագիրը սեպտեմբերի 26-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Պուտինը նաեւ ազատել է պաշտոնից Սեւծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ Վալերի Կուլիկովին եւ ՌԴ ՆԳՆ Սարատովի մարզի հարցերով վարչության ղեկավար, ոստիկանության լեյտենանտ Սերգեյ Արենին:
Սեպտեմբերի 19-ին Կիրովի մարզի նահանգապետ Իգոր Վասիլեւը Բոնդարեւին Դաշնության Խորհրդի անդամի լիազորություններ էր հանձնել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



