Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Քրդական հանրաքվե՝ անկանխատեսելի հետևանքներով

МЕЖДУНАРОДНОЕ

Անցած օրերին հակասական տեղեկություններ էին ստացվում այն մասին, որ իրաքյան Քուրդիստանի 2 գլխավոր քաղաքական ուժերը՝ Դեմոկրատական և Հայրենական միություն կուսակցությունները, համաձայնել են անկախության հանրաքվեն հետաձգելու՝ ՄԱԿ–ի և ամերիկա–բրիտանական նախագծին: Տեղի Mavazin News–ը նույնիսկ գրեց, թե Մասուդ Բարզանին մտադիր է այդ մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ, հաղորդվում էր այն մասին, Բաղդադ էր մեկնել նաև Արբիլի պատվիրակությունը՝ խնդիրը կենտրոնական իշխանության հետ քննարկելու նպատակով: Սեպտեմբերի 24–ին, սակայն, իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին Իրաքի հարցով ՄԱԿ–ի հատուկ ներկայացուցիչ Յան Կուբիշին հայտնեց, թե իրենք որոշել են ուշացած այլընտրանքային առաջարկները մի կողմ դնել և չհետաձգել անկախության հանրաքվեն: Ավելին՝ Բարզանին հայտարարել էր, որ հանրաքվեից հետո միջազգային հանրությունը ստիպված է լինելու պատրաստվել տարածաշրջանային նոր իրողություններին:

 

Ինչ է հակադարձել սրան արբիլյան խումբը՝ չի հստակեցվում, բայց հայտարարությունից ժամեր անց Իրաքում ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց և, հրապարակված պաշտոնական հայտարարության համաձայն, մի անգամ ևս անօրինական ճանաչելով անկախության հանրաքվեն՝ Քուրդիստանի ինքնավար շրջանից պահանջվեց «դաշնային կառավարությանը փոխանցել նավթահորերը, սահմանապահ բոլոր կետերը, դրանց թվում՝ օդանավակայանները»: Բաղդադն իր հարևաններից ու ողջ աշխարհից պահանջեց սահմանային անցումների թույլտվությունն առաջվա նման կենտրոնական իշխանության հետ համաձայնեցնել, ինչպես նաև՝ նավթային որևէ պայմանագիր չկնքել ինքնավար շրջանի ղեկավարության հետ:

Սրանից հետո արդեն դեպքերը սրընթաց արագությամբ զարգացան. նախ՝ թուրքական խորհրդարանը 1 տարով երկարաձգեց Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու՝ կառավարության արտոնագիրը, որից հետո ռազմաօդային ուժերը Գարայի շրջանում գրոհեցին քրդական ռազմական դիրքերի, ճամբարների և զինապահեստների վրա՝ խոստանալով հետագայում ևս քրդերի կյանքը դժոխքի վերածել: Իսկ ահա մյուս հարևան Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի խոսնակ Քեյվան Խոսրավին ոչ միայն հաստատեց Իրաքի տարածքային ամբողջականության նկատմամբ՝ Թեհրանի հավատարմությունը, այլև հայտարարեց այն մասին, որ Բաղդադի ցանկությամբ՝ Իրանից դեպի Սուլեյմանիե, Արբիլ և Իրաքի Քուրդստանի տարածքից Իրանի օդային տարածքով իրականացվող չվերթներն ամբողջությամբ կասեցվել են: Ավելին՝ Խոսրավին ակնարկեց, թե քուրդ անպատասխանատու պաշտոնյաների հապճեպ որոշումների արդյունքում արդեն անհնար է դարձել երկխոսությունը և Իրաքի ու տարածաշրջանի քուրդ համայնքները լուրջ մարտահրավերների առաջ են կանգնել: Ժամեր անց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անձամբ հեռախոսազրույց ունեցավ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ–Էբադիի (ինչպես նաև՝ Թուրքիայի նախագահի հետ) հետ՝ հավաստելով, որ «ԻԻՀ–ն լիարժեքորեն պաշտպանում է Իրաքի կենտրոնական կառավարությանը և պատրաստ է ամեն կերպ օժանդակել հարևան երկրին, որովհետև Իրաքի սահմանադրությունը պետք է հարգվի բոլորի կողմից և այն շրջանցելն անօրինական քայլ համարելով՝ դատապարտվի»:

Անմիջապես հետո Kurdistan.ru–ն հաղորդեց, թե Իրանը նաև լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել իրանա–իրաքյան սահմանում՝ հիմնական ուժերը կենտրոնացնելով, այսպես կոչված, Արևելյան Ադրբեջանի՝ Քուրդիստանին սահմանակից հատվածում: Սակայն, այս ամենը չխանգարեց, որպեսզի երկուշաբթի օրը՝ տեղի ժամանակով ժամը 8:00–ին, Իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանում մեկնարկեր անկախության հարցով հանրաքվեն: Ամբողջ շրջանում, ներառյալ՝ վիճահարույց տարածքներում, բացվեցին ընտրատեղամասերը, որպեսզի մինչև երեկոյան 18:00–ը, շուրջ 5 միլիոն քրդեր, կարողանան անկախության օգտին քվեարկել: Համենայն դեպս, հակառակ աննախադեպ ճնշումներին, քրդական իշխանությունները հենց սրանում են համոզված: Իսկ աննախադեպ, որովհետև քրդական հանրաքվեին, փաստորեն, ոչ միայն Թուրքիան ու Իրանը, այլև Ֆրանսիան, Գերմանիան, ՄԱԿ–ը և ԱՄՆ–ն են դեմ: Հենց երեկ, օրինակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քրդական հանրաքվեն Իրաքի տարածքային ամբողջականության խախտման՝ հետագա վտանգավոր հետևանքներով հղի ձեռնարկ, ինչպես նաև՝ հակաահաբեկչական պայքարի համակարգված աշխատանքի վտանգման փորձ դիտարկեց: Ինչ վերաբերում է Բաղդադին՝ այստեղ հերթական հայտարարությունն են տարածվել այն մասին, որ իրենք որևէ կերպ հաշվի չեն առնի քրդական հանրաքվեի արդյունքները:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай