Ереван, 22.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սեպտեմբերի 26-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ

Օրվա ընթացքում մեկ անգամ չէ, որ Խոյերի բախտը կբերի: Այսօրվա իրավիճակները թույլ են տալիս ձեզ կիրառել ձեր հմայքը, ցուցաբերել հնարամտություն, ճարպկություն, հաստատել ձեր տաղանդներն ու առաջնորդական որակները: Գերազանց պահ է սիրային գործերում տեղաշարժի համար: Բացառված չեն թյուրիմացությունները, սակայն դրանցից գլուխ հանելը և իրադարձությունների ընթացքը ձեր օգտին թեքելը ոչ մի դժվարություն չի ներկայացնի:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում դանդաղել թարմացումների հարցում, քանզի այս օրը գերազանց հնարավորություններ է հուշում և հաճելի անակնկալներ է խոստանում բառացիորեն յուրաքանչյուր քայլի: Հնարավոր են հաջող բացահայտումներ այնտեղ, որտեղ չէիք սպասում, բացառված չեն նոր համակրանքները, անսպասելի ձեռքբերումները: Բարձրանում է արագ գործարքների, շահեկան ծանոթությունների սրընթաց զարգացման հավանականությունը:

Երկվորյակ

Երկվորյակներին օրը դրական զգացողություններ է խոստանում: Հիանալի պահ է համարձակ քայլի համար: Լավ է մասնակցել երեկույթի, ոչ պաշտոնական միջոցառման: Միևնույն ժամանակ, աստղերը խորհուրդ չեն տալիս չարաշահել հաջողությունը, ավելորդ կպչունություն դրսևորել և շտապեցնել իրադարձությունները, քանի որ այսօր ավելի շուտ մանևրի օր է, քան հզոր հարձակման: Անցանկալի է չափից դուրս շատախոսությունը:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ ճկունություն դրսևորել, չափից դուրս կտրական չլինել: Ուժերի ողջ թափով գործելու դեպքում այսօր կարող եք շատ համեստ արդյունք գրանցել կամ ընդհանրապես չգրանցել: Այսօր նպատակին հասնելու համար ավելի լավ է օգտագործել շրջանցիկ ուղիները, օրինակ՝ լուծել ձեր հարցերն ընկերների, ծանոթների, միջնորդների միջոցով: Ցանկալի է հարմարվել իրադրությանը, հաշվի առնել պահի ոգին, շրջակա պայմանները:

Առյուծ

Առյուծներն այսօր հիանալի հեռանկարներ ունեն: Ինչ-որ բան սկսելով՝ չարժե կանգ առնել, քանզի այս օրը թույլ է տալիս զգալիորեն ընդլայնել հնարավորությունների սահմանները: Քողարկված խանգարող գործոն կարող են դառնալ կասկածները, վախի մնացուկները, որոնց հետ աստղերը խորհուրդ են տալիս ամեն կերպ պայքարել: Կարող են նոր անսպասելի համակրանքներ ի հայտ գալ: Ռոմանտիկ հարաբերությունները հաջող կզարգանան ընդհանուր ընկերների շրջապատում:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս չսևեռվել ստանդարտ լուծումների վրա և չդադարեցնել փորձերը, եթե ինչ-որ բան այնպես չի ստացվում: Այսօր իրադարձությունները կարող են զարգանալ զանազան սցենարներով, և եթե մի եղանակը հարմար չէ, կարելի է փորձել մյուսը: Լավ խթան կարող է դառնալ ֆինանսական շահույթը: Կարևոր գործերում անհրաժեշտ է ավելի ճշգրիտ դնել նպատակները և հաշվի առնել կողմնակի էֆեկտների հավանականությունը:

Կշեռք

Կշեռքների համար ներդաշնակության և նոր հնարավորությունների օր է: Կան բոլոր նախադրյալները ուղիների բացման, ազատության նոր աստիճան ստանալու համար: Աստղերը հիշեցնում են, որ լավագույն արդյունքներին կհասնեք ուրիշների հետ միասին, և խորհուրդ չեն տալիս միայնակ զբաղվել հաջողության որոնումներով: Այս օրը թույլ է տալիս զարգացնել հարաբերությունները զրոյից կամ հիմք գցել համագործակցության շարունակության համար:

Կարիճ

Կարիճներին այսօր հատուկ է հետաքրքրասիրությունը, բազմազանության, համեմատության ձգտումը: Բնական կլինի նոր վառ տպավորություններ ստանալու, թարմ գաղափարներ փորձարկելու ցանկությունը: Ոգևորել և խթանել կարող է ուրիշի օրինակը: Նույնիսկ հավասարակշռված և զգույշ Կարիճներին կարող է այցելել փորձարարության, արկածախնդրության ոգին: Լավագույն պահը չէ անհատական նպատակների մշակման համար:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում օրն անցկացնել ընկերների կամ նրանց միջավայրում, ովքեր կարող են ընկեր դառնալ: Հիանալի օր է մարդաշատ վայրեր, երեկույթներ այցելելու համար: Հնարավոր է համագործակցության հեռանկարային ապագայի ակնարկ: Լավագույն պահը չէ ինտիմ մթնոլորտում հանդիպման համար: Ցանկալի է խուսափել շաբլոն ծիսակարգերից. որպեսզի ձեզ հիշեն և չմոռանան, ավելի լավ է ստեղծագործական ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն հարմարվել իրավիճակին և ընտրել մարտավարություն՝ ելնելով պահի պահանջներից: Բառերի փոխարեն արժե նախապատվությունը տալ արարքներին, ուղղագիծ մոտեցումների փոխարեն՝ օգտագործել ավելի ճկունները: Հնարավոր են անսպասելի հանգամանքներ, որոնցում չեն աշխատում սովորական շաբլոնները և չեն գործում կարծրատիպերը, փոխարենը կարելի է սկսել նոր օգտակար հնարքների հաջող մշակում:

Ջրհոս

Ջրհոսներն օրը հիանալի կանցկացնեն: Շատերի մոտ լավ ընկերախմբի, հաճելի տպավորությունների, ստեղծագործական գաղափարների պակաս չի լինի: Բավականին լայն կլինի զվարճանքների կամ գորունեության հասանելի ուղղությունների ընտրությունը: Շատ բանի կարող եք հասնել ոգևորության ալիքի վրա: Հիանալի օր է ստեղծագործ անհատների, սիրահարների, զանազան խաղերի և մարզաձևերի երկրպագուների համար:

Ձկներ

Օրը բարենպաստ է այն Ձկների համար, ովքեր կարողանում են ապրել ոչ միայն սեփական հետաքրքրություններով: Գրավիչ և ոգևորիչ այսօր կարող է լինել ցանկացած գործընթաց, որի ընթացքում կհամագործակցեք այլ մարդկանց հետ: Բազմաթիվ դրական պահեր կարող է պարգևել տնային իրադարձությունը: Հարմար պահ է ընտանեկան տոնի, հյուրեր ընդունելու համար: Կարելի է հետաքրքիր և օգտակար օր անցկացնել ընկերների հետ, հարմարվել նոր վայրում:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank