Ճապոնիայում վաղաժամ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, սեպտեմբերի 28-ին կլուծարվի: Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ ասուլիսի ժամանակ, հայտարարել է վարչապետ Սինձո Աբեն: Սպասվում է, որ վաղաժամ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենա հոկտեմբերի 22-ին: Պաշտոնապես ստորին պալատի լիազորությունները դադարում են 2018 թվականի դեկտեմբերին, հաղորդում է DW- ն:
Մարտին Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն իր կանոնադրության մեջ փոփոխություններ էր կատարել, որի համաձայն կուսակցության նախագահը իրավունք ունի այդ պաշտոնը զբաղեցնել ոչ թե երկու, այլ երեք տարի անընդմեջ ժամկետով:
Ըստ գործարար պարբերական Nikkei-ի անցկացրած հարցման՝ ԼԴԿ-ի օգտին ընտրողների 44 տոկոսն է պատրաստ քվեարկել, իսկ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Դեմոկրատական կուսակցության օգտին՝ միայն 8 տոկոսը:
Ասուլիսում Աբեն նաեւ նշել է, որ վարչապետի պաշտոնից հրաժարական կտա, եթե իր կուսակցությունն առաջիկա ընտրություններում մեծամասնություն չկազմի։
1
Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»
2
Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России
3
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»
4
Погода в Армении в выходные: снегопад, метель, похолодание
5
Разве дворовая команда сможет победить профессионалов. Аршак Карапетян



