Արագածավան-Արտենի ճանապարհին վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է
ОБЩЕСТВО«Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արագածավան-Արտենի ճանապարհի 3-րդ կմ-ին սեպտեմբերի 24-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով վարորդը՝ 1989 թ. ծնված Կառլեն Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



