ՀՀ և Ինդոնեզիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են մի շարք հրատապ միջազգային խնդիրների
ПОЛИТИКАՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին շրջանում հայ-ինդոնեզական հարաբերություններում արձանագրված ակտիվությունը, բարձր մակարդակի փոխայցելությունները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացումը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ:
Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են մի շարք հրատապ միջազգային խնդիրների։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



