Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Բաքվի հետ «առարկայական» բանակցելն արդեն անլրջություն է

ПОЛИТИКА

Նյու Յորքում Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն առանձին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

 

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը տեւել է ընդամենը կես ժամ: Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում նշված է, որ «հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ»:

 

Այսօր կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ քննարկելու են նախագահների հանդիպումը եւ համանախագահների տարածաշրջան այցի ժամկետները: Մամեդյարովն էլ հակադարձել է, որ խոսելու է առարկայական բանակցությունների մասին:

 

Հայաստանն Ադրբեջանի հետ «առարկայական» բանակցելու որեւէ պատճառ չունի: Չկա բացահայտ միջազգային ճնշում, չկան ներքաղաքական ու այլ դրդապատճառներ: Եթե Հայաստանը գնա «առարկայական բանակցությունների», նշանակում է, որ երրորդ երկրներից քողարկված ճնշում կա:

 

Նախքան Նյու Յորք մեկնելը Նալբանդյանը հայտարարել է, որ կարող են «Ղարաբաղի անվտանգությանը սպառնալիք չներկայացնող» տարածքներ հանձնելու հետ կապված հարցեր քննարկվել: Ավելի ուշ Նալբանդյանը նշել է, որ իր բառերը կտրվել են համատեքստից: Նա ասել է, որ քանի դեռ Բաքուն համաձայնություն չի տվել կարգավիճակի հարցին, «ածանցյալ» հարցերը չեն քննարկվելու:

 

Նալբանդյանի հայտարարությունը հերքել է նաեւ նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը, ով ասել է, որ ոչ ոք չի պատրաստվում որեւէ բան հանձնել: Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն անգամ հայտարարել է, որ Արցախի անվտանգությունը լավագույնս ապահովելու համար նոր տարածքներ են պետք: Նյու Յորքում հայկական կողմը, հավանաբար, որոշակի երաշխիքներ է ստացել, որ միջազգային հանրությունը տարածքային զիջումներ չի պահանջելու:

 

Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներում ԱՄՆ նախագահ Թրամփը եւ պետքարտուղար Թիլերսոնը հայտարարել են, որ Հայաստանն ապահովում է «տարածաշրջանային անվտանգությունը»: Դիվանագիտությունում դա կարելի է որակել որպես երաշխիք, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ղարաբաղում ստատուս-քվոյի փոփոխությամբ եւ դա համարում է տարածաշրջանային կայունության տարր:

 

Ադրբեջանում նույնպես խոստովանել են, որ միջազգային հանրության վերաբերմունքն այդպիսին է՝ դա որակելով «երկակի ստանդարտներ»: Իլհամ Ալիեւը բացահայտ դժգոհություն է հայտնել, որ աշխարհում չեն ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ավելին, անգամ Ռուսաստանը չի պնդում կազանյան եւ այլ ծրագրերը: Նյու Յորքում Լավրովն ու Նալբանդյանը քննարկել են միայն երկկողմ հարաբերությունները, իսկ Հայաստանի Անկախության օրվա առթիվ Պուտինի շնորհավորանքում Ղարաբաղն ընդհանրապես չի հիշատակվում:

 

Այդ քաղաքականության, ինչպես նաեւ մեկը մյուսին հաջորդող միջազգային սկանդալի պատճառով Ալիեւի դրությունը գնալով ավելի երերուն է դառնում: Այսօր Բաքվում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաքը, որը կազմակերպել են Ադրբեջանի ազգային ճակատը եւ Ալի Քերիմլին: Երեկ էլ տեղեկություններ տարածվեցին, որ Ալիեւը բանտից ազատել է իր գլխավոր հակառակորդ Իլգար Մամադովին: Նշվում էր, որ Եվրամիությունն իբր մտադիր է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ ընդունել, եթե Մամադովն ազատ չարձակվի:

 

Այս ֆոնին Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպումը չի կարող «առարկայական» լինել, դա արդեն անլուրջ կլինի: Եթե այս պայմաններում հայկական կողմը բանակցի զիջումների եւ փոխզիջուների շուրջ, նշանակում է, որ Երեւանը ոչ թե իր, այլ երրորդ երկրների շահերն է պաշտպանում: 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана