Հունահռոմեական ոճի ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում
СПОРТԼիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը հայ ըմբիշները նվաճեցին ևս 2 մեդալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: 130 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը եզրափակչում զիջեց մրցակցին և բավարարվեց արծաթե մեդալով, իսկ 80 կգ քաշային կարգի Ռաֆայել Մանուկյանը հաղթեց բրոնզե եզրափակչում: Բրոնզե մեդալից մեկ քայլ հետ մնաց 85 կգ քաշային Արգիշտի Աբգարյանը:
Այսպիսով՝ մեր ըմբիշները հայրենիք են վերադառնում 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով: Հիշեցնենք, որ նախօրեին բանակայինների ԱԱ-ի չեմպիոն էր դարձել 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, իսկ 71 կգ քաշային Արմեն Հակոբյանը դարձել էր արծաթե մեդալակիր:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



