Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Իսպանիան մասնատման շեմին է

МЕЖДУНАРОДНОЕ

Պաշտոնական Մադրիդը սարսափած է Կատալոնիայի վճռականությունից, որով այդ ինքնավար տարածաշրջանի ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլ հենց կառավարիչներն են տոգորված՝ անկախության հասնելու իրենց մտադրության մեջ: Իսպանալեզու մամուլի վկայությամբ՝ կենտրոնական իշխանությանը խիստ է մտահոգել այն հանգամանքը, որ ամենատարբեր սպառնալիքներ հնչեցնելուց և երկրի Սահմանադրական դատարանի՝ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անօրինական ճանաչելուց հետո անգամ, տեղի կառավարիչներն իրենք չփորձեցին երկխոսության մեջ մտնել Մադրիդի հետ, իսկ կատալոնցի 700 քաղաքապետերը մեկ մարդու նման բոյկոտեցին, այսպես կոչված, այն բացատրական զրույցները, որ Մադրիդն էր այս ընթացքում ձեռնարկել:

Արդյունքում, ինչպես հաճախ է պատահում, կենտրոնը խստացրեց իր դիրքորոշումը՝ Իսպանիայի քաղաքացիական գվարդիային հանձնարարելով խուզարկություններ իրականացնել Կատալոնիայի բոլոր այն նախարարություններում, որոնք ներգրավված են եղել հոկտեմբերի 1–ին սպասվող հանրաքվեն կազմակերպելու աշխատանքներում: Բայց անչափ մեծ եղավ հիասթափությունն այն բանից հետո, երբ մոտ 12 բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունից և ոստիկանության՝ հատուկ ռեժիմի աշխատանքի անցնելուց հետո անգամ, իշխանությունները ստիպված եղան բախվել ոչ թե վախեցած ու տանը նստած, այլ փողոց դուրս եկած բազմահազար քաղաքացիների հետ, որոնք պահանջում էին ազատ արձակել իրենց պաշտոնյաներին: Ավելին՝ Բարսելոնայում բախումներ տեղի ունեցան ոստիկանների ու ցուցարարների միջև (ընդ որում՝ լրատվական գործակալությունները հաղորդեցին նոր ձերբակալվածների մասին), և չնայած երկրով մեկ իրականացվող իշխանական ագրեսիվ քարոզչությանն ու անհնազանդության չգնալու՝ կատալոնացիներին ուղղված հորդորներին, անմիջապես հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21–ին, շա՛տ ավելի մեծ թվով մարդիկ հավաքվեցին երկրի Գերագույն դատարանի շենքի մոտ՝ պահանջելով հրաժարվել Կատալոնիային ճնշելու մադրիդյան քաղաքականությունից: Ցույցերը, որ ընթացան ոչ միայն Բարսելոնում, արդեն իսկ «կաթսաների ցույց» անունն է ստացել, որովհետև մարդիկ կաթսաներով ու շերեփներով էին դուրս եկել փողոց: Եվ չնայած մարդիկ ընդամենը փորձել են կաթսաներին խփելով իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել Մադրիդի ու աշխարհի համար, կենտրոնական իշխանությանը սա շատ է զայրացրել: Պարզվում է՝ իսպանացիները ևս հայերիս նմանությամբ առած ունեն՝ երկու գլուխը մի կաթսայում եփելու անհնարինության վերաբերյալ, և Մադրիդն ահա, կաթսաների բողոքը հենց այս համատեքստում է ընկալել՝ հերթական անգամ սպառնալիքներ տեղալով ու մարդկանց գրգռելով:

Իսկապես. այնպիսի տպավորություն է, որՄադրիդն ի՛նքն ամեն բան արեց, որպեսզի նույնիսկ այն մարդիկ, որոնք դեռ երկմտում էին անկախության հարցում, սեփական դրոշներով դուրս գային փողոց և «Անկախություն Կատալոնիային» լոզունգներից զատ՝ «վե՛րջ օկուպանտներին» վերտառությամբ պաստառներ էլ բարձրացնեին, խոսելով իրենց տարրական իրավունքների ոտնահարման մասին: Բայց արի ու տես՝ Մադրիդում սա չեն ընկալում: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը շարունակել է հոխորտալ՝ հենց Կատալոնիայի տեղական իշխանություններին մեղադրելով ծայրահեղականության ու անհնազանդության տարածման հարցում և այնպիսի բառամթերքով ու տոնայնությամբ, որ ոչ ոք չի զարմանա, եթե երկրով մեկ բռնությունների ալիք սկսվի: «Վերադարձ՛եք օրենքին և ժողովրդավարությանը: Մարդկանց հնարավորություն տվեք շրջել այս ճակատագրական էջը, նրանց համար նոր խնդիրներ մի ստեղծեք, թույլ տվեք, որ կատալոնցիներն ապրեն առանց ցնցումների, ճնշումների, վիճաբանությունների և վախի»,– հայտարարել է Ռախոյը՝ միաժամանակ արդարացնելով իսպանացի պաշտոնյաների ձերբակալություններն ու կառավարական ճնշումները: Սրան ի պատասխան՝ Կատալոնիայի վարչապետ Կարլես Պուջդեմոնթը դատապարտել է կենտրոնական իշխանությունների գործողությունները՝ հայտարարելով, որ Մադրիդի պահվածքը ևս մի անգամ այն մասին է վկայում, որ հոկտեմբերի 1–ին Կատալոնիայի անկախության հանրաքվեն անհրաժեշտություն է, և այն անպայմա՛ն է անցկացվելու: Ինչ վերաբերում է ժողովրդին՝ որոշված էր. սեպտեմբերի 22–ը Կատալոնիայում դարձյալ կաթսաներով բողոքի օր էր հայտարարվել:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай