Գեղարքունիքում երաշտի պատճառով վտանգվում է աշնանացանի կատարման ընթացքը
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում աշնանացանի ընթացքը ձախողման վտանգի տակ է հայտնվել տեւական երաշտի պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքապետարաններից եւ երկրագործական խոշոր տնտեսություններից, սեպտեմբերի 22-ի դրությամբ կատարված աշնանացանի ծավալները շատ քիչ են, կատարված ցանքն էլ առայժմ ծլելու նշաններ ցույց չի տալիս չոր եղանակների պատճառով:
«Մեծ Մասրիկում տարեկան մինչեւ 1000 հեկտար աշնանացան ցորենի ցանք է կատարվում: Ցանքի լավագույն ժամանակահատվածը համընկնում է օգոստոսի 20-ից սեպտեմբերի 10-ի հետ, որպեսզի ցանքը հասցնի ծլել եւ գնալ ձմեռացման: Մինչ օրս կատարվել է մոտ 240 հեկտար, սակայն ծլելու նշաններ դեռ չեն նկատվում, թեեւ մոտ մեկ ամիս է, ինչ սերմը մարդիկ պահ են տվել հողին: Ի դեպ, սրանք այն տարածքներն են, որոնք ամռանը եղել են ցելի տակ, խոնավ վիճակում մշակվել: Իսկ ահա մնացած վարելահողերը պնդացել են այնքան, որ դժվար է վարուցանքի աշխատանք կատարել:
Փրկության միակ ելքը անձրեւն է, որն այդպես էլ ավելի քան երկու ամիս ուշանում է»,-ներկայացրեց Մեծ Մասրիկի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Պողոսյանը: Իրավիճակը գրեթե նույնն է նաեւ մյուս համայնքներում եւ տնտեսություններում:«
Խոսրով Խլղաթյան



