Սաուդյան Արաբիայում հոգեւորականին արգելել են քարոզել կանաց ուղեղի մասին ելույթից հետո
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիայում հոգեւորականին արգելել են քարոզել այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, թե կանայք չեն կարող մեքենա վարել, քանի որ նրանց ուղեղը կրճատվում է մինչեւ մեկ քառորդ, երբ նրանք խանութներում գնումներ են անում, փոխանցում է Reuters-ը։
Սաադ ալ Հիջրին հեռացվել է կրոնական գործունեությունից, քանի որ նրա ելույթներում մեկնաբանություններ են եղել, որոնք ստորացնում են մարդկային արժեքները։
Սաուդյան Արաբիայում կանանց արգելված է մեքենա վարել։ Եվ խոսելով մեքենա վարող կանանց մասին՝ Ալ Հիջրին հարցադրում է արել, թե տղամարդուն վարորդական իրավունք կտա՞ն, եթե նա ուղեղի կեսով է մտածում շուկա գնալիս։ Բնականաբար ոչ։ Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է դա տալ կնոջը, որը միայն ուղեղի կեսն ունի, իսկ երբ գնում է խանութ, ապա դրանից եւս կեսն է կորցնում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



