ԱՄՆ-ում Էրդողանի ելույթը ցուցարարների կողմից երկու անգամ ընդհատվել է
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում մուսուլման համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տհաճ անակնկալի է եկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, հավաքվածների առջև ելույթի ժամանակ Էրդողանի դեմ հանդես եկող մի խումբ անձինք վեր են կացել իրենց տեղերից ու տարբեր կոչերով հանդես եկել:
Նշվում է, որ միջադեպի ընթացքում Թուրքիայի նախագահի ելույթը երկու անգամ ընդհատվել է:
Էրդողանի ընդդիմադիրները փորձել են նաև պաստառ բարձրացնել, սակայն անվտանգության աշխատակիցները նրանց դժվարությամբ դուրս են բերել սրահից:
ԱՄՆ ոստիկանությունը ցուցարարներից մեկին ձերբակալել է: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները եղել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմնակիցները:
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



