Ереван, 22.Май.2026,
00
:
00
ВАЖНО


10 բան, որ կհուշեն աղջիկներին, որ իրենց սիրելին ոչ թե խորհրդավոր է, այլ սրիկա

ЛАЙФ

Blog1in.am-ը գրում է.

Առեղծվածային ու խորհրդավոր լինել կարող են տարբեր բաներ, օրինակ՝ ամանորի տոնածառի տակի բամբակյա տուփը կամ էլ տարօրինակ երաժշտությունը, որը գիշերով գալիս է գերեզմանոցից, իսկ տղաների պարագայում կան մի շարք նշաններ, որոնք պետք է օգնեն աղջիկներին հասկանալու, որ իրենց սիրելին իրականում ո՛չ խորհրդավոր է, ո՛չ էլ առեղծվածային, այլ պարզապես սովորական սրիկա է։

1. Բաժանորդն անհասանելի է

Նա կարճ զանգով է պատասխանում քեզ քո զանգը բաց թողնելուց 12 ժամ հետո։ Նա իր կամքով երբեք ներողություն չի խնդրի ուշացման համար ու առավել ևս չի բացատրի դրա պատճառները։ Եթե դու, այնուամենայնիվ, պահանջես էլ այդ ամենը, ապա նա անպայմանորեն կպատմի, որ խիստ զբաղված էր ողջ օրվա ընթացքում կամ էլ ընդհանրապես զրկված էր հաղորդակցության ցանկացած միջոցից օգտվելու հնարավորությունից։ Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ գաղտնի գործակալի հետ գործ ունես, որը գերգաղտնի քողարկված գործողության մեջ է եղել այդ 12 ժամը, բայց, չգիտես ինչու, այդ ընթացքում սոցցանցի նրա էջին նոր ստատուսներ էին հայտնվում։

2. Միայն թե շատ սպասիր

Նրա հետ անհնար է պլաններ կազմել, որովհետև նա երբեք չգիտի, թե ինչպես կդասավորվի իր շաբաթը։ Այ հենց այդպիսի անկանխատեսելի կյանք ունի նա։ Արդյունքում նա քեզ լարվածության մեջ է պահում մինչև վերջին պահը՝ մերթ չեղարկելով, մերթ հաստատելով ձեր համաձայնեցված պլանը։ Եթե դու առաջարկել ես նրան գնալ ինչ-որ տեղ երեկոյան ժամը 9-ին, ապա նրա վերջին հաղորդագրությունը, որը կհաստատի ձեր հանդիպումը, կստանաք 8։55, երբ դու արդեն զայրացել ես, հանգստացել ես ու տրամադրվել ես տանը մնալ։

3. Քնքուշ գազան

Նա շատ բարի է ու քնքուշ քեզ հետ. բայց, չգիտես ինչու, կոպիտ ու դաժան մյուսների հետ։ Իրականում ավելի ճիշտ է ասել այսպես. նա կոպիտ ու դաժան է միշտ, իսկ քեզ հետ ԴԵՌ բարի ու քնքուշ է։ Դեռ…

4. Թաքցված գանձեր

Դու այդպես էլ մինչև վերջ չես կարողանում հասկանալ, թե ինչպես է նա փող վաստակում։ Ամեն անգամ, երբ դու հարցնում ես նրան իր աշխատանքի մասին, նա սկսում է ինչ-որ լղոզված ձևակերպումներ տալ ու չի խոսում ըստ էության։ Երևի նա ինչ-որ ծպտված արքայազն է կամ էլ թաքցված գանձեր է գտել։

5. Գիշերային թռչուն

Դուք հանդիպում եք միայն նրան հարմար ժամերին, որոնք բավականին տարօրինակ են՝ գիշերով կամ առավոտ կանուխ։ Դա բացատրվում է որպես կանոն նրանով, որ իր այդ առեղծվածային աշխատանքն անհարմար գրաֆիկ ունի, թե չէ ինքն էլ ուրախ կլիներ հանդիպել ավելի հարմար ժամերի։ Ի դեպ, նրանք կարծես թե ալկոհոլ են օգտագործում այդ աշխատավայրում… Երևի կորպորատիվներ այնտեղ հաճախ են կազմակերպվում։

6. Ընտրողական հիշողություն

Նա կարծես թե հետաքրքրվում է քեզանով, ու դու գրեթե վստահ ես, որ նրա դուրը գալիս ես, բայց, չգիտես ինչու, այդ հետաքրքրությունը բավարար չէ, որ նա ի վերջո հիշի, թե արդյո՞ք դու քույր կամ եղբայր ունես, որտեղ են ապրում քո ծնողները, ինչ մասնագիտություն ունես դու, կամ որ դու տանել չես կարողանում սուշին։

7. Խուսափող աչքեր

Մերձեցման պահերին նա երբեք չի նայում քո աչքերի մեջ ու առհասարակ տեսողական կոնտակտի սիրահար չէ։ Երբ ձեր հայացքները հանդիպում են, նրա աչքերն ասես մշուշոտվում են ու ինչ-որ մտքերի հետևից գնում հեռուները, ու այդ հեռուներում, որպես կանոն, այլ աղջիկներ են լինում։

8. Իրավիճակի զոհ

Ինչ էլ որ պատահի ձեր կյանքում, դու զգում ես, որ քո խնդիրները չեն համեմատվի նրա սարսափելի պրոբլեմների ու դրամաների հետ, որոնք եղել են անցյալում ու/կամ առկա են ներկայում։ Նա քեզ հասկացնում է, որ իր բարդությունները շատ ավելի լուրջ են, քան քոնը, չնայած նրան, որ այդպես էլ հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ խնդիրներ ունի նա։

9. Վերադարձիր, ու ես ամեն ինչ կներեմ քեզ

Ամեն անգամ, երբ դու արդեն հաստատ որոշել ես, որ ձեր հարաբերություններից բան դուրս չի գա, նա ինչ-որ բարի ժեստ է անում՝ իբր ապացուցելով իր զգացմունքները, մինչդեռ նա միայն քո՝ հիմար լինելն է ապացուցում, որովհետև այսքանով հանդերձ՝ նա երբեք սիրո մասին չի խոսում։

10. Զարմացրու ինձ

Նա երբեք ուղիղ չի ասում «Այո» կամ «Ոչ» և միշտ դուռը կիսաբաց է թողնում՝ ստիպելով քեզ գուշակել, թե ինչպես կարող ես գոհացնել նրան, ինչ անել, ինչ մոգոնել, որպեսզի նա քո առջև բացվի այնպես, ինչպես դու ես բացվել նրա առջև։

Ucom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»