Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՄԱԿ–ը վերափոխման և նոր աշխարհակարգի շեմին

МЕЖДУНАРОДНОЕ

Past.am   ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի 72–րդ նստաշրջանն իսկապես պատմական կարելի է որակել մի քանի պատճառներով: Ինչպես ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նկատեց, նախ՝ այն տեղի է ունենում աննախադեպ մարտահրավերների պայմաններում, երբ աշխարհում ուժեղանում է անկայունությունը, խորանում, ստեղծվում են նոր հակամարտություններ, փթթում է ահաբեկչությունն ու արմատականությունը, աճում է անհավասարությունը, կորսվում է համաշխարհային հանրակցության զգացողությունը, փոփոխվում է կլիման: Սակայն, Գուտերեշի նկատած երևույթներից բացի, ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի 72–րդ նստաշրջանը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ փլուզված է նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված այն նոր աշխարհակարգը, որի մասին դեռ ԱՄՆ էքսնախագահ Զորջ Բուշն էր հայտարարել 1990–ի գարնանը՝ Պարսից ծոցի ճգնաժամի օրերին: Ճիշտ է՝ նույնիսկ այս հեղհեղուկ իրավիճակում նախկին երկբևեռ աշխարհի հսկաներից մեկը՝ ԱՄՆ–ն, շարունակում է աշխարհը կառավարելու փորձեր ձեռնարկել Հոբսի մոդելով, ըստ որի՝ բոլորը պայքարում են բոլորի դեմ, հնարավոր չէ վստահել միջազգային իրավունքին և անհրաժեշտ է կարգուկանոն հաստատել PaxAmerican–ի ոգով, այդուհանդերձ, վերոնշյալ խնդիրների չլուծվածության, ինչպես նաև՝ ուժեղացող Մոսկվայի ու Պեկինի ընդդիմության պայմաններում, խնդիրը մնում է բաց, իսկ նոր աշխարհակարգն ու դրա խաղի կանոնները՝ չսահմանված:

Այս հանգամանքը, բնականաբար, մտահոգում է բոլորին և ամենաշատը՝ «Նախ և առաջ Ամերիկան» կարգախոսով իշխանության եկած Դոնալդ Թրամփին, որը փորձում է ռեֆորմացիայի ենթարկել հին աշխարհի խաղի կանոնների աչալուրջ պահապան ՄԱԿ–ը: Մանավանդ, որ ԱՄՆ–ն կառույցի ամենամեծ ֆինանսական ներդրողն է, իսկ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը՝ նույնքան ակտիվ բարեփոխիչ: Այդ առումով, ուրեմն, ողջ աշխարհի ուշադրությունը բևեռված էր ոչ այնքան ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի 72–րդ նստաշրջանի ամբիոնին (թեպետ, այստեղ հնչած հատկապես ծրագրային ելույթներն էլ խոսուն ենթաշերտեր ունեն) որքան` Թրամփ–Գուտերեշ հանդիպման ուղղությամբ: ԱՄՆ նախագահը կառույցի գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է անհրաժեշտ ռեֆորմների հիմնական 3 սկզբունքների վրա, որոնց տվել է անվտանգություն, զարգացում և կառավարում անունները: Առաջին 2–ի մասին բովանդակային տեղեկություններ չկան, և գուցե մեր փոփոխվող աշխարհում դեռ վաղաժամ է հստակ բաղադրատոմսերի առաջարկումը, սակայն, դատելով 2 օր առաջ հնչեցրած քննադատությունից՝ Թրամփը ՄԱԿ–ի կառավարման նկատմամբ նույն մոտեցումն ունի, ինչ՝ ՆԱՏՕ–ի: Այն է՝ բյուջեի համամասնական բաշխում անդամ բոլոր երկրների վրա, ծախսվող գումարների էֆեկտիվության խնդիր, ԱՄՆ–ի ֆինանսավորման կրճատում և այլն: Եվ հետաքրքիր է, որ շուրջ 142 երկրների հավանությունն ստանալուց հետո Թրամփը դեմ է առել այնպիսի երկրների ընդդիմությանն, ինչպիսիք են ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ ՌԴ–ն, Չինաստանն ու Ֆրանսիան՝ համարելով, որ ԱՄՆ–ն առաջնորդվում է բացառապես սեփական երկրի շահերի ագրեսիվ հետապնդմամբ:

Թրամփը, սակայն, չի նահանջել. «Մենք ապրում ենք չլսված հնարավորությունների ժամանակներում: Եվ չնայած գիտության, տեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում բեկումները թույլ են տալիս բուժել հիվանդություններ և կարգավորել խնդիրներ, որոնք նախկին սերունդների համար անլուծելի էին թվում, նույն հնարավորությունները ստեղծում են նաև նոր վտանգներ: Վտանգներ, որոնց դեմ պայքարում իրական առաջնորդը պետք է միշտ հիշի սեփական ժողովրդի շահերը: Հենց սա է «Ամերիկան ամենից առաջ» գաղափարի բովանդակությունը»,– արդեն ծրագրային ելույթում բացատրել է Թրամփը՝ համաձայնելով, որ այլ երկրներն էլ պիտի զրկված չլինեն նման հնարավորությունից: «Մենք չենք ակնկալում, որ ուրիշներն էլ ունենան նույն մշակույթը, ավանդույթները, կամ՝ նույն կառավարման համակարգը: Բայց մենք ակնկալում ենք, որ բոլոր երկրները հարգեն միմյանց ինքնիշխանության իրավունքը, որն էլ համագործակցության գլխավոր գրավականն է»,–ասել է Թրամփը՝ բացատրելով նաև Թեհրանի ու Փխենյանի նկատմամբ ԱՄՆ միջամտողական քաղաքականության պատճառը: «Աշխարհում ոչ մի երկիր չի ցանկանում տեսնել միջուկային զենքով զինված ավազակների այս խմբին: ԱՄՆ–ը հսկայական ուժ ու համբերություն ունի: Բայց եթե ստիպված լինի պաշտպանվել կամ պաշտպանել դաշնակիցներին, այլընտրանք չի ունենա, և ստիպված կլինենք ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան»,– հայտարարել է Թրամփը: Ինչ վերաբերում է Իրանին, ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ «Կգա մի օր, երբ այնտեղ ապրող մարդիկ երկընտրանքի առջև կկանգնեն՝ շարունակե՞լ աղքատության, արյունահեղության և ահաբեկման ուղին, թե՞ վերադառնալ ժողովրդի հպարտ արմատներին և միանալ քաղաքակրթության, մշակույթի ու հարստության կենտրոնին»:
Բնականաբար, թրամփյան անկեղծությունը վրդովեցրել է շատերին: Վենեսուելայի նախագահ Մադուրոն, օրինակ, Թրամփին նոր ժամանակների Հիտլեր անունն է տվել: Իրանում նույնպես լուրջ քննադատություն է հնչել՝ սիոնիստական Իսրայելի ունեցած միջուկային զենքի վրա ուշադրություն հրավիրելով: Սակայն, Թրամփին սա չի մտահոգել: Նա նույն անվրդովությամբ շարունակել է նոր լույսի տակ ներկայացնել այս անգամ էլ անկառավարելի միգրացիոն խնդիրները՝ հրապարակայնորեն մեղադրելով նաև միգրանտներին: «Արտագաղթելով՝ այս մարդիկ նվազեցնում են տվյալ երկրի ներսում ճնշումն իշխանությունների վրա: Հենց այն ճնշումը, որն անհրաժեշտ է կարևոր քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար»,– ասել է նա: Խոստովանենք՝ խելքին մոտ բացատրություն է:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай