Ինչո՞վ է լցնում քաղաքական վակումը Սերժ Սարգսյանը
ОБЩЕСТВОԱյսօր նախագահականում կրկին մեդալներ և պարգևներ են բաժանվել: Պարգևատրվել են բազմաթիվ մարդիկ, տարբեր ոլորտներից, տարբեր այսպես ասած «մշակութային շերտերից»: Կառավարական մեդալների բաշխման խնդիրը, սակայն, ոչ այնքան այն է, որ այն կարող է ստանալ Արմենչիկը կամ Արամեն, այլ այն, որ Արամեին ու Արմենչիկին զուգահեռ այն կարող է ստանալ դասական երաժշտությունը ներկայացնող որևէ մասնագիտացված անձ: Այսինքն, հիմնական խնդիրը ոչ թե այն է, որ պարգև ստանում է հասարակության մի հատվածի կողմից ընդունվող և մյուսի կողմից չընդունվող մեկը, այլ պարգև ստանում են բոլորը, բոլոր մշակութային շերտերի ներկայացուցիչները, հասարակության տարբեր խավերի սիրելիները: Ստանում են նույն տեղում, նույն վայրում, նույն պահին, նույն առիթով:
Իսկ սա նշանակում է, որ որպես այդպիսին մշակութային քաղաքականություն իշխանությունը չունի: Ունի պարզապես մի մոտեցում ՝ պարգևատրել հնարավորինս շատ մարդկանց, հնարավորինս շատ շերտեր ներկայացնող: Սա նաև թույլ է տալիս լցնել քաղաքական վակուումը, որովհետև երբ չունես չափանիշների հստակ համակարգ, ստիպված են առաջնորդվել հնարավորինս շատ մարդու լավություն անելու տրամաբանությամբ:
Իշխանությունը ցանկացած հարցում է փորձում խաղալ «բազմակարծություն» ՝ տեսեք մենք կարող ենք մեդալ տալ թե Արմենչիկին, թե որևէ դասական երաժիշտի կամ գրողի: Բայց սա իրականում բազմակարծություն չէ, այլ փնթիություն, հստակ մոտեցման բացակայություն:
Արտակ Ասլանյան



