Անկախության տո՞ն, թե՞ հանգստյան օր
АНАЛИТИКА
Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի երրորդ Հանրապետության անկախ օր: Օրը կարմիրով է նշված օրացույցում, այն ոչ աշխատանքային է, նշվում է մեծ հանդիսությամբ: Այսօր բազմաթիվ մանր ու միջին պաշտոնյաներ խոսելու են անկախության արժեքից, նշանակությունից:
Իրականում սակայն ամեն ինչ այլ է: Դժվար չէ դրա մասին գլխի ընկնել քայլելով Երևանի կենտրոնով: Տոնական տրամադրություն չկա, քաղաքը կիսադատարկ է ու դանդաղ ռիթմով, ինչպես սովարաբար լինում է շաբաթ-կիրակի օրերին:
Իսկ սրա պատճառն այն է, որ չկա անկախության հստակ գիտակցում, դրա արժեվորում: Չկա որևէ կողմից: Հասարակության համար անկախությունը դժվար փորձությունների շարք է, որից նա փորձում է ազատվել, խուսափել կամ շրջանցել: Իշխանության համար անկախությունը պարարտ հող է սեփական տնտեսական կապիտալը համալրելու համար:
Եվ այսպես բոլոր պետական նշանակության տոների ժամանակ: Իրավիճակը կարող է փրկել որևէ կառավարական համերգ, որ մարդաքանակ կապահովի քաղաքի կենտրոնում: Մնացած դեպքերում մենք գործ ունենք հերթական ազատ օրվա ընկալման հետ:
Սարգիս Մեսրոպյան




















































