Իտալիայում ոստիկանությունը 50 մաֆիոզի է ձերբակալել
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի հարավում 50 մարդ է ձերբակալվել երկրի հզորագույն հանցավոր կազմակերպություններից մեկի՝ «Սակրա կորոնա ունիտայի» դեմ պայքարի շրջանակներում իրականացված արշավի արդյունքում:
Ինչպես հաղորդում է Euromag-ը՝ վկայակոչելով կարաբիներներին, կալանավորվածները մեղադրվում են հանցավոր կազմակերպված համագործակցության, սպանությունների, թմրանյութերի և զենքի պահպանման և վաճառքի մեջ: Մեղադրական կետերից մեկը վերաբերում է «կորոնայի» նախկին անդամներից մեկի որդու սպանությանը, որոնք համաձայնել էին համագործակցել ոստիկանության հետ:
Ոստիկանական արշավն իրականացվել է դեռևս դեկտեմբերին սկսված հետաքննության շրջանակներում:
Իտալիայում 4 հիմնական հանցավոր խմբավորում է գործում. Սիցիլիայում «Կոզա նոստրան» է, Կալաբրիա շրջանում՝ «Նգրանգետան», Նեապոլում՝ «Կամորան» և Ապուլիայում՝ «Սակրա կորոնա ունիտան»:



