Մոսկվայի բնակիչը ողջ է մնացել գլխին ստացած կացնի 11 հարվածից հետո
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայում ոստիկանները երկու կասկածյալի են ձերբակալել երիտասարդի նկատմամբ հարձակում իրականացնելու գործով:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությանը, կասկածյալներից մեկը կացնի 11 հարված է հասցրել տուժածի գլխին և գողացել նրա բջջայինը:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Կոպտևսկի փողոցում: Չարագործը տղամարդուն է մոտեցել մեջքի կողմից և հարվածել է սև փաթեթավորված առարկայով, որն, ինչպես պարզվել է, կացին է եղել: Տղամարդն ու ուշաթափվել է ընկել գետնին, որից հետո ևս 10 հարված է ստացել գլխին:
Տուժածին հոսպիտալացրել են: Որոշ ժամանակ անց օրինապահներին հաջողվել է հայտնաբերել և ձերբակալել կասկածյալներին: Նրանք 22 ամյա երիտասարդ և նրա 19-ամյա ընկերուհին են եղել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



