Հայաստան-Սփյուռք կամրջի կառուցման ճիշտ հիմքը դրված է
БЛОГՆինա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սփյուռքը դա հայկական համայնքներն են, որոնք բնակվում են Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս: Հայ համայնքների և Հայրենիքի միջև սերտ կապերի ամրապնդումը նպաստում է հայապահպանության գործին: Իզուր չէ, որ ժամանակին մեծն Չարեցն ասել է «ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» և այսօր յուրաքանչյուր հայ պարտավոր է իր ուժերի ներածին չափով նպաստել դեպի միասնականություն տանող կամրջի շինարարությանը:
Օրերս Հայաստանում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք համաժողովը և մինչ դիվանագիտական բլոկում շտկումներ և հստակություն էր մտցվում ներկայացուցիչների կողմից, Գագիկ Ծառուկյանը գործով ապացուցեց և արձանագրեց, թե որքան կարևոր է իր համար, որպես հայրենասեր մարդ, Սփյուռքի հետ ունեցած փոխհարաբերությունները: Շատ չի անցել այն ժամանակից, երբ Գագիկ Ծառուկյանը Լիբանանում հանդիպելով հայ համայնքի ներկայացուցիչների հետ, խոստացավ ապագայում աջակցել տեղի հայ ուսանողներին և հնարավորորթյուն ընձեռնել, որպեսզի կարողանան բարձրագույն կրթություն ստանալ Հայրենիքում: Այսօր ահա լիբանանահայ ուսանողների երկրորդ հոսքն է Հայաստանում, ովքեր Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցների հաշվին, առանց վճարի, հնարավորություն կունենան ուսանել հայկական ԲՈՒՀ-երում: Այս մոտիվացնող գործողությունը ոչ միայն հնարավորություն է հայ երիտասարդների համար, այլև ինչ-որ տեղ նաև պարտավորեցնող, քանի որ ոչ բոլորին է նման բացառիկ հնարավորություն ընձեռնվում: Այնպես որ, նմանատիպ հայրենանվեր, բայց ոմանց համար անիրագործելի ծրագրերը կյանքի կոչելու համար, հարկավոր է օրինակ վերցնել Գագիկ Ծառուկյանից, ում նվիրվածությունն ու սրտացավությունը պետությանն ու հասարակությանը ահա այսպես է արտահայտվում:
Ինչ խոսք, եզակի են նման դեպքերը, անգամ Սփյուռքում են կարկամել Ծառուկյանի այս քայլերից, քանի որ տարիներ շարունակ, այնպես է դասավորվել, որ օգնողի և օժանդակողի դերում միշտ Սփյուռքն է եղել, իսկ հիմա վեկտորի ուղղությունը փոխվել է իշնորհիվ Գագիկ Ծառուկյանի և դա պարարտ հող է, նոր ավելի կայուն և արմատացած հարաբերություններ Սփյուռքի հետ ստեղծելու համար:
1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
5
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»



