Քուրդ զինյալները Թուրքիայի հատուկ ծառայությունների սպաների են գերի վերցրել
МЕЖДУНАРОДНОЕՉավուշօղլուն պնդել է, թե իրենք այդ աշխատանքները միջնորդավորված են իրականացնում...
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հաստատել է թուրքական հասարակաության մեջ շրջանառվող այն պնդումը, թե Հյուսիսային Իրաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալները Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության բարձրաստիճան սպաների են գերի վերցրել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Al Monitor–ին տված հարցազրույցում նշել է, թե թուրքական իշխանություններն ամեն բան անում են PKK—ի կողմից առեւանգված Ազգային հետախուզության բարձրաստիճան սպաներին երկիր վերադարձնելու համար։ Չավուշօղլուն պնդել է, թե իրենք այդ աշխատանքները միջնորդավորված են իրականացնում եւ ուղիղ կապի մեջ չեն PKK–ի հետ։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ օգոստոսին Հյուսիսային Իրաքում Թուրքիայի ազգային հետախուզության (MIT) բարձրաստիճան սպաներ են գերի վերցվել PKK–ի կողմից եւ տարվել Քանդիլի շրջան։



