Արցախն արժանի է միջազգային ճանաչման. կոնգրեսական Փալոուն
МЕЖДУНАРОДНОЕԱրցախը, փաստացի լինելով անկախ պետություն, իսկապես արժանի է միջազգային ճանաչման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում
«Հանդիպումը շատ արդյունավետ ենք համարում: Երախտապարտ ենք, որ մեզ հանձնվեցին պետական պարգևներ: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Արցախի միջազգային ճանաչման գործընթացն առաջ ընթանա: Մեր գործընկերներից մեկը եղել է այնտեղ, մենք նույնպես այցելելու ենք»,- ասաց ԱՄՆ կոնգրեսականը՝ հաստակակամություն հայտնելով, որ պետք է ջանքեր գործադրվեն տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման ուղղությամբ:
«Արցախի հայկական լինելը շատ կարևոր է տարածաշրջանում այդ խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար»,- եզրափակեց նա:
Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը:



