ՀՀ ԱԳ փոխնախարարը ողջունել է հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակի միջազգային գիտաժողովի մասնակիցներին
ОБЩЕСТВОՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը սեպտեմբերի 19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում («Մատենադարան») մասնակցել է «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի և ցուցահանդեսի բացմանը և հանդես եկավ ողջույնի խոսքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումները նվիրված են Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակին և իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրիշրջանակներում կազմակերպությունը երկամյապարբերականությամբ ֆինանսականաջակցություն է տրամադրում անդամպետությունների կողմից ներկայացված, կազմակերպության առաջնահերթություններին և գերակայություններինհամապատասխանող ծրագրային առաջարկներին:



