Ереван, 30.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Եթե նման խնդիր է դրվել, որ պետական լեզու լինի ռուսերենը...

ПОЛИТИКА

Մեր զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը

 

Պարոն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում ռուսաց լեզվի  խորացված դասավանդման նոր հայեցակարգը, որով ռուսերենն առանձնացվում է օտար լեզուներից, նաև որոշ առարկաներ կանցնեն ռուսերենով։

 

Նախ պետք է նշեմ, որ նյութին ամբողջությամբ և խորությամբ չեմ տիրապետումհայեցակարգի նախագծին ծանոթ չեմ ամբողջ խորությամբ։ Ծանոթ եմ այնքանով, որքանով հրապարակվել է մամուլում, որքանով ԿԳ հարգելի նախարարը խոսել է դրա մասին, տարբեր լրատվամիջոցներում տարբեր կարծիքներ են եղել, նաև Գալուստ Գրիգորիչն է խոսել դրա մասին։ Ինչքանով որ տեղյակ եմ պարոն նախարարի գնահատականներից, կարող եմ ասել՝ այն, ինչ կա, ինձ բավարարում է, որովհետև կարծում եմ նախ՝ մենք պետք է փաստենք, որ Հայաստանում միակ պետական պաշտոնական լեզուն հայերենն է, որևէ այլ լեզու պետական կարգավիճակ չի կարող ունենալ։ Բացի այդ, այս հայեցակարգի մշակումը որևէ կապ չունի ռուսաց լեզվին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ հաղորդելը։ Սա այն է, ինչ ես հասկացել եմ համապատասխան նախարարության ղեկավարի հայտարարությունից։

 

Ըստ իս՝ այո, մենք կարիք ունենք բոլոր օտար լեզուների, այսինքն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, զարգացմանը, քանի որ 21-րդ դարի պահանջները այլ են։ Եթե քաղաքականության մեջ ժամանակ հայոց լեզվին և ռուսաց լեզվին տիրապետելը բավարար էր, ապա Խորհրդային Միության փլուզումից հետո գաղտնիք չէ, որ ռուսաց լեզվի դասավանդման մակարդակը փոքր ինչ իջավ։ Այսօր Հայաստանը ունի նման անհրաժեշտություն, որպեսզի ռուսաց լեզվի իմացությունը բարձր մակարդակի վրա լինի. ա/ Հայաստանը նույն պաշտպանական, անվտանգային համակարգի մեջ է Ռուսաստան հետ, այդ համակարգում ռուսերենն աշխատանքային լեզուն է, մեր անվտանգային կառույցների ապագա սաները գնում են վերապատրաստվում են Ռուսաստանում, մենք մտել ենք ԵԱՏՄ, և այո, ռուսերենի մակարդակը պետք է շատ բարձր լինի։ Էլ չեմ ասում, որ գիտական գրականության մեջ, այո, շատ է այն գրականությունը, որը գրված է ռուսերեն։ Եթե իսկապես, ամեն ինչ այնպես է, ինչպես ասում է նախարարը, որ պետական լեզվին ոչինչ չի սպառնում, ապա այս աղմուկը և այս գնահատականները ես չեմ կիսում։

 

Մյուս կողմից, ես բնական եմ համարում, որ եթե Աստված մի արասցե, նման խնդիր է դրվել, որ պետական լեզու լինի ռուսերենը, բնականաբար, այլ կարծիք կլինի։ Բայց ես կարդացի՝ մեր հարգարժան հասարակական գործիչներից մեկն ասել էր՝ ինչու ոչ պարսկերեն, ինչու ոչ վրացերեն, այլ ռուսերեն։ Որովհետև շատ մեծ հարգանք ունենալով պարսկական ու վրացական մշակույթների հանդեպ, շատ բարձր դասելով հայ-պարսկական և հայ-վրացական հարաբերությունները, օբյեկտիվորեն ՀՀ տնտեսության, անվտանգության, հայ ժողովրդի համար դրա կարիքը չկա։ Ես այս պահին գտնվում էմ Ալավերդիում, որտեղից Թբիլիսի 40 րոպե է տևում, բայց ոչ հայերը վրացերեն գիտեն, ոչ էլ վրացիք՝ հայերեն։ Այս շրջանում ժողովրդի հաղորդակցության լեզուն ռուսերենն է։ Հենց այստեղ ապրող բոլոր մարդիկ՝ մեծից փոքր, զգում են ռուսաց լեզվի մակարդակի բարձրացման կարիքը։ Ինչո՞ւ ենք վախենում ռուսերենի մակարդակի բարձրացումից։ Այո, մեր դաշնակիցն է, մեր տնտեսության վրա իրենց ազդեցությունը մեծ է, ԵԱՏՄ անդամ երկիր ենք, մեր սպաներն այնտեղ են սովորում, նաև ռուսերենը միջպետական շփման լեզու է։ Հայն ու ղազախը, հայն ու բելառուսը, հայն ու վրացին, մեծ ցանկության դեպքում անգամ, իրար հետ անգլերեն չեն շփվում։ Ես շատ կիրառական եմ ասում, և կարծում եմ՝ մեր դպրոցներում ռուսաց լեզվի մակարդակի բարձրացման կարիք կա։

 

Կրկնեմ, որ ես ամբողջ հայեցակարգին ծանոթ չեմ, ծանոթ եմ նախարար Լևոն Մկրտչյանի ասած մեսիջներին։ Եթե դուք վեր հանեք վտանգավոր ինչ-որ կոնկրետ նյութեր, որոնք քողարկվել են, այլ խնդիր։ Բայց ես չեմ կարծում, որ վտանգավոր որևէ բան լինի, նախ կառավարությունը վտանգավոր բան չէր առաջարկի, երկրորդ՝ Լևոն Մկրտչյանը դա չէր անի, երրորդ՝ Կիրո Մանոյանը դա չէր պաշտպանի։ Ես ուզում եմ, որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա, հստակ նշել՝ Հայաստանում որևէ լեզվի պետական կարգավիճակ տալու խնդիր դրված չէ։ Հայաստանում միակ պետական լեզուն հայերենն է։ Միաժամանակ, այո, կարծում եմ, որ ռուսերենի կիրառական նշանակությունը շատ մեծ է և անհրաժեշտություն կա, որ ռուսերենը մեր դպրոցներում և բուհերում ավելի բարձր մակարդակի վրա դրվի։

 

Շատերը նշում են, որ Նժդեհը շուռ կգար գերեզմանում, եթե տեսներ, թե ինչ են անում իրեն գաղափարակից համարող հանրապետականները։

 

Նախ, Նժդեհը ռուսական կրթություն է ունեցել, սա ուզում եմ ֆիքսել, որ ով ռուսական կրթություն ունի, ուրեմն հայրենասեր չի։ Կոմանդոսն էլ է ռուսական կրթություն ստացել։ Երկրորդ, բոլոր նրանք, որոնք Նժդեհին փորձում են ներկայացնել որպես հակառուս, նրանք ընդամենը որևէ կապ չունեն Նժդեհի հետ և Նժդեհին ոչ թե ուսումնասիրել են, այլ պատերի վրայից փոքր ցիտատներ են մեջբերում։ Իսկ Նժդեհին ուսումնասիրած որևէ լուրջ մարդ չի կարող նման բան ասել, որովհետև Նժդեհն ասել է հակառակը։ Նժդեհն ասել է՝ ցեղակրոնի միակ բնական դաշնակիցը ռուս ժողովուրդն է։

 

Բայց ռուսաց լեզվի հայեցակարգին դեմ են նաև ՀՀԿ-ում, մասնավորապես, դեմ է արտահայտվել Գալուստ Սահակյանը։

 

Այո, ու դրա վերաբերյալ մեր մեծարգո պարոն նախագահը շատ հստակ ձևակերպեց՝ մեր ուժը մեր բազմազանության մեջ է։

 

Սերժ Սարգսյանը խոսեց նաև ներդրումների, 2040 թվականին 4 մլն բնակչություն ունենալու մասին։ Արտագաղթի նման տեմպերի պայմաններում, սա չափազանցված գնահատականներ չե՞ն։ Շատերը նշում են, որ սա կլրացնի «ապահով Հայաստան», «Արդար Հայաստան» կարգախոսների շարքը, որոնք երբեք կյանքի չեն կոչվի։

 

Նախ, ներգաղթի վերաբերյալ նախագահի խոսքերին վերաբերվում եմ խորին հարգանքով։ Ոչ միայն նրա համար, որ դա ասել է հանրապետության նախագահը, որ իմ անմիջական ղեկավարն է, այլ նաև նրա համար, որ եթե հիշում եք, երբ նախորդ տարի ԱԺ-ում քննարկվում էր նախարարությունների վերանայման հարցը, ես առաջարկեցի, որ սփյուռքի նախարարությունը վերանվանեն Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն։ Դա մեսիջ կլիներ սփյուռքահայերին, որ սփյուռքն առանց ներգաղթի գաղափարի, կներեք, կիսատ-պռատ է, ամբողջական գործառույթ չէ։ Ու երբ հիմա ՀՀ նախագահը ներգաղթի թեման է շոշափում, սա շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է 2040 թվականին 4 մլն բնակչություն ունենալուն, լավ, բա մենք ի՞նչ նշաձող պետք է դնենք։ Մենք պետք է կարողանանք դնել ռազմավարական և երկարաժամկետ նպատակներ։ Եթե մենք ապրենք միայն այսօրվա օրով, մենք որևէ տեղ չենք հասնի։ Մենք այլևս համայնք չենք, 26-ամյա պետականություն ենք և պետք է կարողանանք երկարաժամկետ խնդիրներ դնել։ Ամեն ինչ այսօր ու հիմա չի լինում։ Ես իմ ուսանողներին բերում եմ նաև Չինաստանի օրինակը. եթե չինական կայսրերը, որոնք նախաձեռնել էին չինական պատի կառուցումը, առաջնորդվեին միայն «այսօր ես տեսնեմ ու իմ որդին, ես, իմ ընտանիքը լավ ուտենք, խմենք, քեֆ անենք» նյութապաշտական գաղափարախոսությամբ, ոչ մի բանի չէին հասնի։ Բայց մարդիկ դրել չինական պատ են կառուցել՝ իմանալով, որ ոչ միայն իրենց թոռը, կարող է թոռի թոռն էլ չտեսնի, դարերով սարքվել է։ Մենք էլ որպես անկախ, կայացած պետություն, պետք է կարողանանք համարձակ, հավակնոտ ծրագրեր դնել։ Ես միշտ ասել եմ՝ մեր ամենամեծ մարտհրավերը միջակությունն է։ Մենք այդ փոքր ամբիցիաներով միջակության դեմ պետք է պայքարենք։ Ներգաղթի գաղափարին ես ոչ միայն լավ եմ վերաբերվում, այլև եղել եմ առաջիններից մեկը, որ ԱԺ-ում խոսել է դրա անհրաժեշտության մասին։

 

Տեսակետ կա, որ նման համաժողովներն ընդհանրապես աննպատակ են, կամ սփյուռքից գումար կորզելու համար են, և այս համաժողովներում ամենագլխավոր խնդիրները մնում են ստվերում։ Նաև նշվում է, որ այս համաժողովներով ՀՀ իշխանություններն ինչ-որ առումով լեգիտիմանում են սփյուռքի առջև։ Ձեր կարծիքով, ի վերջո, իշխանության ինչի՞ն են պետք այս համաժողովները։

 

Նախ, իշխանությունը լեգիտիմության խնդիր չունի։ Վերջին ընտրություններն անցել են նորմալ և այդ ընտրությունների արդյունքները որևէ լուրջ քաղաքական ուժի մոտ կասկած չեն առաջացրել։ Որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ փաստեր չի ներկայացրել ոչ ԿԸՀ, ոչ ՍԴ՝ վիճարկելու համար ընտրությունների արդյունքները։ Բոլորը վերցրել են մանդատները և ընունում են արդյունքները։ Ընտրությունների արդյունքներն ընդունում են և ԱՄՆ դեսպանը, և ԵՄ դեսպանը, և բոլոր միջազգային դիտորդական առաքելությունները՝ առանց բացառության։ Երկրորդ՝ բոլոր նրանք, այդ թվում քաղաքական գործիչներ, որոնք նշում են, որ Հայաստան-սփյուռք համաժողովի նպատակն իշխանությանը PR անելն է և այլն, ես լուրջ չեմ վերաբերվում, որովհետև նրանք օդում խոսացող գնահատականներ են։ Իսկ համաժողովն անում ենք նրա համար, որովհետև գիտակցում ենք, որ Հայաստանը մի երկիր է սփյուռքով, և լրիվ այլ երկիր է առանց սփյուռքի։ Անում ենք նրա համար, որովհետև ունենք շատ մարտահրավերներ, և այդ մարտահրավերներն առանց սփյուռքի գործուն մասնակցության անհնար է ավելի արդյունավետ լուծել։ Գտնում ենք, որ ինչպես Իսրայելն է բոլոր հրեաների հայրենիքը, և երբ երկու հրեա հանդիպում են, անկախ նրանից՝ որտեղ են ապրում, նրանց հայացքներն ուղղվում են Երուսաղեմ, անում ենք նրա համար, որ յուրաքանչյուր հայի հայացք ուղղվի Երևան և Ստեփանակերտ, որ յուրաքանչյուր հայ հասկանա, որ հայը, անկախ նրանից, թե որ երկրում է ապրում, ունի հայրենիք, որի անունն է Հայաստանի Հանրապետություն՝ Արցախն էլ մեջը, և որը ունի մարտահրավերներ, որոնց պետք է մասնակից լինի յուրաքանչյուր հայ։

 

Մյուս կողմից, սփյուռքահայերի թիկունքին կանգնած է լինելու նաև Հայաստանը, որովհետև մի բան է, երբ դու ծագումով հայ ես ու ապրում ես մեկ այլ երկրում ու չունես անկախ երկիր, մեկ այլ բան է, երբ դու ԱՄՆ-ի քաղաքացի ես, ՌԴ քաղաքացի ես, Լիբանանի կամ Ավստրալիայի հայ քաղաքացի ես, բայց ունես պատմական Հայաստան, որտեղ դու միշտ տեղ ունես։ Այստեղ շատ ճիշտ ասաց Արամ Ա կաթողիկոսը՝ Հայաստանը զբոսաշրջության կամ բիզնեսի վայր չէ միայն, Հայաստանը նախևառաջ կոնկրետ հայրենիք է։ Ինչպես Վանո Սիրադեղյանը կասեր՝ Հայաստանը պետք է սիրել կոնկրետ ու մանրամասն, ոչ թե վերացական ու վիրտուալ։ Համաժողովն անում ենք հենց դրա համար։ Մեր պետության, մեր ժողովրդի ամենակարևոր մեսիջներից ու գաղափարախոսություններից մեկը պետք է լինի Հայաստանի, Արցախի և սփյուռքի եռամիասնությունը՝ անկախ նրանից, թե ով է իշխանության՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, թե նոր ստեղծված ինչ-որ մի կուսակցություն։ Այդ եռամիասնությունը վեր է ցանկացած տիպի կուսակցամոլական խաղերից։ «Կուսակցությանս հետ, բայց ազգիս համար», սա է մեզ սովորեցրել Նժդեհը և պետք է գնալ այդ պատգամով։

С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов