Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Վաթան» պարբերականը:
Նշվում է, որ այս հանդիպումն Էրդողանի ծրագրով նախատեսված չի եղել: Կողմերը քննարկել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվե անցկացնելու հարցը: Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ կողմ է Իրաքի տարածքային ամբողջականությանը:
Բացի այդ, Ստոլտենբերգն ու Էրդողանն անդրադարձել են Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու հարցին, որը ՆԱՏՕ-ի կողմից բացասաբար է ընդունվում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



