Ադրբեջանում կեսարյան հատում են իրականացրել մոր կենակցի կողմից բռնաբարված տասներկուամյա աղջկան
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի տասներկուամյա բնակչուհին, որը հղիացել էր իր մոր կենակցի կողմից բռնաբարվելու հետեւանքով, արհեստականորեն ընդհատել է հղիությունը։ Այս մաիսն հայտնել է Ադրբեջանի երեխաների միության նախագահ Քյամալյա Աղազադեն։
Նրա խոսքով՝ հիմա աղջիկն իրեն լավ է զգում․ «Ես խոսել եմ աղջկա մոր հետ։ Նա ասել է, որ սեպտեմբերի 15-ին իր դստեր վիճակը կտրուկ վատացել է, հետազոտության ժամանակ բացահայտվել են երիկամների հետ կապված խնդիրներ։ Այդ պատճառով էլ նրան արտահերթ կեսարյան հատում են արել»։
http://minval.az-ը հայտնում է, որ մի քանի օր առաջ Մանկաբարձության ու գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում գումարվել էր կոնսիլիում այդ աղջկա կապակցությամբ։ Կայացվել էր որոշում հղիությունը մինչեւ վերջ հասցնել։
Աղջկան բռնաբարել էր նրա մոր քաղաքացիական ամուսինը՝ Շինդիեւ Էլչին Գադիր օղլուն, որին կալանավորել են 4 ամսով՝ քննություն իրականացնելու համար



