Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս
ОБЩЕСТВОԱՆՈՆՍ
18 սեպտեմբեր, 2017
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ըկլուսաբանի |
|
|
ՀՀ նախարարություններ |
|
|
|
09:00-ին |
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում |
կկայանա «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացման արարողությունը: |
V |
|
11:45-ին |
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում |
Հայաստանի զարգացման հիմնախնդիրները թեմայով քննարկում Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
11:00-ին |
ՀՀ ԳԱԱ նախագահությունում |
տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության մասին Համաձայնագրի ստորագրման արարողություն: Համաձայնագիրը կստորագրեն ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Վան Վեյգուանը: Համաձայնագիրն ուղղված է լինելու հումանիտար-հասարակական գիտությունների բնագավառում համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը: |
|
|
13:30-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենա հայ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի, բարիտոն Էնդրյու Դիքսոնի, տենոր Ջանգ Հոնգ Շինի, սոպրանո Ջորջիա Կոկորիսի, սոպրանո Ռիան Սանդերսի, սոպրանո Ջուլիետ Մունի ասուլիսը: ԹԵՄԱ.- Արաքս Մանսուրյանը նշում է իր ստեղծագործական կյանքի 50-ամյակը: Կներկայացվեն մանրամասներ սպասվող համերգի վերաբերյալ: |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
17:15-ին |
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում |
Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակում կմարվի և շրջանառության մեջ կդրվի 3 նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային: «Հայփոստ» ՓԲԸ |
V |
|
20:00-ին |
«Մեգերյան Կարպետ» ընկերությունում /Մադոյան փող.9, հեռ.+374 99 61 68 86/ |
Մեգերյան ընտանիքը հրավիրում է ներկա գտնվելու Մեգերյան ընկերության 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը հրավիրված են ավելի քան 350 անձ: Հյուրերի ցանկր գլխավորում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, դեսպաններ և պատվավոր հյուրեր թե՛ Հայաստանից և՛ սփյուռքից: Միջոցառման ընթացքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ Գարո Արմենը և Մեգերյան ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը կկտրեն հոբելյանական գորգը, որը գործվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շահառու Վանանդ համայնքի երիտասարդների կողմից «Մեգերյան կարպետ» ընկերության հմուտ գորգագործների օգնությամբ՝ մի քանի ամսվա ընթացքում։ |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
11:00-ին |
«Հայացք» մամուլի ակումբի |
հյուրն է Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն, լրագրող Դիեգո Կարամանուկյանը: Թեման՝ «Ռադիո Արաքս»-ի 10-ամյակ, իրավիճակը հայկական համայնքներում՝ լատինամերիկյան երկրներում, Արցախի և հայկական հարցի արծարծման խնդիրները Լատինական Ամերիկայում, ի մասնավորի՝ Ուրուգվայում: |
|
|
12:00-ին |
«Հայացք» մամուլի ակումբի |
հյուրն է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Թեման՝ կառավարման հոգեբանության դերը և նշանակությունը, ինքնակառավարումը ընտանիքում, հասարակությունում և պետության մեջ: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
18:00-ին |
«Մոսկվա» կինոթատրոնում |
կկայանա «Ղազախական ֆիլմերի շաբաթ»-ի բացման արարողությունը եւ առաջին ֆիլմի ցուցադրումը: «Շալ» ֆիլմի ցուցադրումից հետո հարցազրույց վերցնել գլխավոր դերասանից՝ հենց «Մոսկվա» կինոթատրոնում, նախապես պայմանավորված է: Թղթակից /ռուսերեն խոսացող/, լուսանկարիչ: |



