Մոսուլում ձերբակալված 16-ամյա գերմանուհին կարող է մահապատժի դատապարտվել
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է, որ Լինդա անունով 16-ամյա գերմանուհի աղջիկը, որին ձերբակալել էին Մոսուլում, գտնվում է Բաղդադի բանտում, իսկ նրա հետագա ճակատագիրը կորոշի իրաքյան դատարանը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Աբադին նշել է, որ իրաքյան դատարանը պետք է որոշում կայացնի՝ մահապատժի դատապարտել աղջկան, թե ոչ: Նա ընդգծել է, որ որոշ դեպքերում անչափահասները պատասխանատվություն են կրում իրենց արածների համար, հատկապես, երբ խոսքը վերաբերում է անմեղ մարդկանց սպանությանը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ իրաքյան ուժերը Մոսուլի ազատագրման ժամանակ տարբեր երկրներ ներկայանող շուրջ 20 իսլամիստուհու են ձերբակալել: Բացի այդ, Գերմանիայի գլխավոր դատախազությունը ևս հետաքննություն է վարում Սաքսոնիայի բնակչուհի, 16-ամյա Լինդայի նկատմամբ:
Աղջիկն անհետացել է 2016-ի ամռանը՝ Իսլամ ընդունելուց անմիջապես հետո: Նրա ծնողներն աղջկան գտնելու համար որոնումներ էին սկսել: Աղջկան ավելի ուշ հայտնաբերել են Իրաքում: Նրան հյուպատոսական աջակցություն է տրամադրվել:



