ԱՄՆ–ը, Բրիտանիան և ՄԱԿ–ը տարհամոզում են քրդերին
МЕЖДУНАРОДНОЕՀինգշաբթի երեկոյան իրաքյան Քուրդիստան են ժամանել Իրաքում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ Բրեթ Մըքգերքին, Իրաքում ԱՄՆ դեսպան Դուգլաս Սիլլիմանին, Իրաքում բրիտանական դեսպանորդ Ֆրենկ Բեյքերնին և Իրաքում ՄԱԿ–ի առաքելության ղեկավար Յան Կուբիշին, որպեսզի ինքնավար այս շրջանի ղեկավար Մասուդ Բարզանիին տարհամոզեն սեպտեմբերի 25–ին Անկախության հանրաքվե անցկացնելու հարցում: Վերջինս բանագնացներին հայտնել է, որ անկարող է միակողմանի որոշում ընդունել և խոստացել է բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկումից հետո միայն կոնկրետ պատասխան հրապարակել: Kurdistan.ru–ի փոխանցմամբ՝ բանագնացներն անկախության այլընտրանքային տարբերակ են ներկայացրել Բարզանիին: Բովանդակային մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



