Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ԱՄՆ–ը մեծ սխալ կգործի Ուկրաինայում

МЕЖДУНАРОДНОЕ

Past.am     Վերջին օրերին հաստատվեցին լուրերն այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղարությունն ու Պենտագոնը մտադիր են Կիևին զինել հարձակողական զենքով: Եվ եթե սրանից առաջ դեռ կային փորձագետներ, որոնք հերքում էին նման վտանգավոր հնարավորությունն անգամ՝ շեշտը դնելով նաև Թրամփ–Պորոշենկո քաղաքավարի, իսկ իրականում՝ լարված հարաբերությունների ու Սահակաշվիլու վերադարձի վրա (որն, իհարկե, իրողություն չէր դառնա, եթե Սպիտակ տանը գոհ լինեին Պորոշենկոյից և չխրախուսեին Սահակաշվիլու վերադարձը, որը հայտնի էլ չէ, թե ինչպես է կարողացել առանց անձնագրի ԱՄՆ–ից Լեհաստան, այնուհետ՝ Կիև հասնել), Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկների հարցազրույցից հետո կասկածի նշույլ անգամ չի կարող լինել: Վերջինս The Nation պարբերականին ուղիղ տեքստով է ասել այն մասին, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է հարձակողական զենքով զինել Ուկրաինային, որպեսզի նրան պաշտպանի Մոսկվայի թշնամական գործողություններից: Պակասն էլ լրացրել է «Ուկրաինայի բարեկամներ» ամերիկյան խումբը (այստեղ հավաքված են կառավարական էքսպաշտոնյաներ, այդ թվում՝ ՆԱՏՕ–ի հրամանատարներ Ֆիլիպ Բրիդլավն ու Ուեսլի Կլարկը), որը պահանջել է Կիևին զինել նաև հակատանկային և ՀՕՊ համակարգերով, ինչպես նաև՝ անօդաչու թռչող սարքերով, որպեսզի Մոսկվայի ատամները մեկընդմիշտ ջարդվեն:

Առաջին հայացքից թվում է՝ նորության հետ գործ չունենք, որովհետև ԱՄՆ–ն միշտ էլ ռազմական օժանդակություն է մատուցել Կիևին: Բայց հաշվի առնելով ներկայիս քաղաքական դրությունն ու ջանքերը, որ Մինսկի խումբն ու ՄԱԿ–ն են գործադրում, նաև՝ զենքի չափաքանակն ու դրա տեսակները, հարկ է նշել, որ Դոնալդ Թրամփն ուղղակի պարտավոր է հետևել Բարաք Օբամայի օրինակին, որը 2005–ին կտրականապես մերժեց Պետդեպարտամենտի և Պենտագոնի նմանատիպ առաջարկը՝ փաստելով, որ այդ պահին, երբ նոր–նոր են համաձայնության գալիս Մինսկի խմբի ներսում, նման քայլը խնդրի քաղաքական լուծման վիժեցում պիտի նշանակեր: Դրա փոխարեն Օբաման գնաց Ուկրաինայում ռազմական ճամբարի ձևավորմանը, որը մինչ հիմա էլ թուլություն է ընկալվում իսթեբլիշմենթի կողմից, բայց պիտի խոստովանել, որ դա էքսնախագահի՝ երբևէ ընդունած ամենախոհեմ վճիռներից էր:

Բայց ի՞նչ է փոխվել հիմա՝ կհարցնեք: Մեր տպավորությամբ՝ պատճառն իսթեբլիշմենթի հերթական սխալ մեկնաբանությունների ու եզրակացությունների մեջ է թաքնված: Այստեղ արդարացիորեն տարված են Կրեմլին զսպելու գաղափարով, բայց չեն ուզում ընկալել, որ նման քայլով խաչ կքաշեն ոչ միայն Մինսկի խմբի, այլև Ուկրաինայում ՄԱԿ–ի խաղաղապահներ տեղակայելու մտադրության վրա, որին նաև Մոսկվան էր վերջապես համաձայնել: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն, օրինակ, շատ ուղիղ հայտարարեց այս մասին՝ պնդելով, որ քանի դեռ ՌԴ քաղաքականության մեջ որոշ փոփոխություններ են նկատվել զիջումների հարցում, աշխարհն իրավունք չունի համաձայնության չնչին հնարավորությունն անգամ քամուն տալ՝ իրավիճակն անդառնալիորեն ապակայունացնելով:

«Ես դատողություններ եմ լսում այն մասին, որ զենքի մատակարարումն ինչ–որ կերպ կսադրի Ռուսաստանին, կամ՝ կոգեշնչի Ուկրաինային, որպեսզի նա հարձակման անցնի: Սա ակնհայտ մոլորություն է»,– ասվածին հակադարձել է ԱՄՆ ներկայացուցիչ Վոլկերը, ինչին, սակայն, շատերն են հենց նույն ԱՄՆ–ում դեմ կանգնել՝ նաև սիրիական փորձառությունը մեջտեղ բերելով: Իսկապես. հենց այս պահին, երբ հայտնի դարձավ փաստը, որ Սիրիայում քրդերի, կամ՝ չափավոր ընդդիմության համար նախատեսված ամերիկյան զենքը հաճախ նաև այլ ձեռքերում է հայտնվել, ի՞նչ երաշխիք կարող ենք ունենալ, որ քաղաքական տխուր հետևանքներից բացի՝ այն չի հայտնվի այժմ էլ ուկրաինական նեոնացիստների ձեռքին: Ստացվում է, որ փոխանակ միջոցներ ձեռք առնվեն տարածաշրջան ռուսական զենքի արգելափակման և խնդրի քաղաքական լուծման համար, ԱՄՆ–ն ի՞նքն է Կրեմլի քաղաքականությունը վարում՝ հրդեհելով տարածաշրջանը, որն առանց այդ էլ զենքի պակաս չունի:

Անշուշտ, կարելի է իմաստակել Կիևում ԱՄՆ էքսդեսպան Ջոն Հյորբստի օրինակով, իբր՝ «ԱՄՆ–ը պարտավորություն է վերցրել միջուկային զենքից հրաժարումի փոխարեն պաշտպանել Կիևի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը»: Բայց չի կարելի արհամարհել նաև ամբողջ աշխարհի մտահոգությունները, այն էլ՝ ենթադրյալ հարձակումներ կանխատեսելով: Այդ դեպքում մի կողմից՝ Սահակաշվիլու սկսած նոր շարժումը, մյուս կողմից՝ անխուսափելի լայնամասշտաբ պատերազմն ընդհանրապես կավերեն Ուկրաինան: Ի վերջո, ոչ ոք դեռ չի երաշխավորել, որ այն չի ուղեկցվի նաև Մոսկվայի՛ կողմից արդեն բացահայտ և նույնքան ծանրակշիռ զենքի մատակարարման կործանարար սցենարով, ինչից ավելի շատ սովորական բնակչությունն է տուժելու: Ինչպես նաև՝ ոչ ոք չպետք է կորցնի բանականությունը նույնիսկ այն դեպքում, երբ Պուտինի հետ գործ ունի...

 

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай